ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Project Crypto-ն կարող է դառնալ ամբողջ աշխարհի համար չափանիշ. Binance-ի տնօրեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը վերջապես դուրս է գալիս 80-ամյա արժեթղթերի մասին օրենքները բլոքչեյն տեխնոլոգիային հարմարեցնելու փորձերից։

Project Crypto նախաձեռնության, GENIUS Act օրենքի և Կոնգրեսում քննարկվող շուկայի կառուցվածքի վերաբերյալ օրինագծերի համակցված ազդեցությունը ձևավորում է մոդուլային, բազմաշերտ մոտեցում թվային ակտիվների նկատմամբ վերահսկողությանը։ Այս մասին հայտարարել է Binance-ի տնօրեն Ռիչարդ Թենգը:

«Սա նշանակում է՝ հստակ թոքենների դասակարգման չափանիշների սահմանում, պահանջներին համապատասխանող նորարարությունների համար առանձնացված ուղիներ և լիցենզավորման կառուցվածք, որը արտացոլում է կրիպտոշուկաների իրական կառուցվածքը»,- ասել է նա։

Թենգի խոսքով, Project Crypto-ի առաջարկած «անվտանգ նավահանգստի» սկզբունքները կարող են արմատապես փոխել իրավիճակը։ Դրանք հնարավորություն են տալիս թոքեններով նախագծերին զարգանալ՝ պահպանելով կարգավորող ազատությունը (իհարկե՝ տեղեկատվության բացահայտման և վերահսկողական ցուցանիշների պահպանման պայմանով)՝ առանց անմիջապես հարկադիր միջոցների կիրառման վախի։ 

«Այս քայլը էապես կնվազեցնի իրավական ռիսկերը, որոնք երկար ժամանակ զսպում էին ԱՄՆ-ում գտնվող մշակողներին և նպաստում էին տաղանդների արտահոսքին”,- ավելացրել է նա։

Թվային ակտիվների պահպանման, ներառյալ ստեյքինգի և ինքնուրույն պահպանման կանոնների հստակեցումը վերացնում է հիմնական ինստիտուցիոնալ խոչընդոտը։ Ակտիվների կառավարիչները, պահառուները և վճարային ընկերությունները երկար ժամանակ չէին համարձակվում ստեղծել կրիպտոինֆրաստրուկտուրա՝ պահառուի պատասխանատվության և ակտիվների տարանջատման կանոնների անորոշության պատճառով։ Այժմ, ըստ Ռիչարդ Թենգի, այդ անորոշությունը լուծվում է անմիջականորեն։

«Լիցենզավորման միասնական մոտեցումը, որը արտացոլում է «սուպեր-հավելվածի լիցենզիա» լիարժեք հարթակի մոդելները, հաշվի է առնում այն միտումը, որ կրիպտոսերվիսներում տեղի է ունենում համախմբում՝ առևտուր, վճարումներ, վարկավորում և պահառուի ծառայություններ՝ տրամադրվող մեկ հարթակից։ Միասնական լիցենզավորման ռեժիմը հարթակներին տալիս է հստակ ուղի՝ պահանջներին համապատասխանելու համար՝ միաժամանակ բարձրացնելով օգտատերերի պաշտպանությունը։ Սա հենց այն ճանապարհն է, որով կարելի է ներդնել նորարարություններ՝ չվտանգելով վերահսկողությունը»։

Եթե այն կյանքի կոչվի, վստահ է Binance-ի տնօրենը, Project Crypto-ն կարող է դառնալ ամբողջ աշխարհի համար չափանիշ։ Ամբողջ աշխարհում իրավասու մարմինները ԱՄՆ-ին էին դիտում որպես առաջնորդի, և այժմ նրանք տեսնում են լուրջ հանձնառություն՝ ստեղծելու պատասխանատու և նորարարություններին նպաստող կարգավորումներ։ 

«Binance-ում մենք վաղուց ենք պաշտպանում հստակ կանոններ՝ պահպանման, տեղեկատվության բացահայտման և փողերի լվացման դեմ պայքարի համար։ Project Crypto-ն հաստատում է այս առաջնահերթություններից շատերը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի նախագահ պարոն Աթքինսին և Հանձնաժողովի աշխատակիցներին՝ ոլորտի հետ համագործակցության և ժամանակակից կարգավորող գործիքների անհրաժեշտությունը ճանաչելու համար»,- հավելել է Թենգը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular