ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նաագահ Վլադիմիր Զելենսկին կիսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հեռախոսազրույցի մանրամասներով։

«Շնորհավորել եմ պարոն նախագահին և ողջ ադրբեջանական ժողովրդին Նախագահ Թրամփի աջակցությամբ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և հուսալի անվտանգության: Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում  եռակողմ հանդիպումը։ Հուսով ենք, որ ամեն ինչ կաշխատի:

Պարոն Նախագահին տեղեկացրել ԵՄ գործընկերների հետ մեր շփումների մասին։ Բոլորը հավասարապես տրամադրված են պատերազմի իրական ավարտին և արդյունավետ դիվանագիտությանը։ Քննարկել ենք Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը, ինչպես նաև այն առանցքային սկզբունքները, որոնք կարող են մոտեցնել աշխարհը: Շնորհակալ եմ մեր ժողովրդի և պետականության աջակցության համար: Կարևոր է, որ խաղաղության համատեղ ջանքերն, այնուամենայնիվ, ստիպեն Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն ու ագրեսիան։

Քննարկել ենք նաև Ադրբեջանի հետ մեր էներգետիկ համագործակցությունը։ Հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։ Պայմանավորվեցինք, որ այստեղ կանգ չենք առնում և շարունակում ենք աշխատել մեր հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Տեղեկացրել եմ մեր էներգետիկ օբյեկտներին ռուսական հարվածների մասին։ Ուկրաինան դա դիտարկում է որպես Ռուսաստանի նպատակաուղղված փորձ՝ արգելափակելու էներգետիկ ուղիները, որոնք մեզ և եվրոպական մյուս երկրներին ապահովում են էներգետիկ անկախություն։ Ամեն ինչ անում ենք մեր երկիրը և մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- գրել է Զելենսկին տելեգրամյան ալիքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular