ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Թրամփ-Պուտին հանդիպման համար ընտրվել Ալյասկան. BILD

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հանդիպելու օգոստոսի 15-ին Ալյասկայում։ Ինչո՞ւ հենց այնտեղ՝ Ռուսական կայսրության նախկին տարածքում, գրում է գերմանական BILD-ը՝ ներկայացնելով տեղի ընտրության  վերաբերյալ իր վերլուծությունը:

Լոգիստիկ առավելություն

Ալյասկայի ամենամեծ քաղաքը՝ Անքորիջը, գտնվում է Մոսկվայից 7,000 կմ և Վաշինգտոնից 5,500 կմ հեռավորության վրա, բայց այն ավելի մոտ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի մայրաքաղաքներին, քան մյուս հնարավոր այլընտրանքները: Բացի այդ, ԱՄՆ-ն և Ռուսաստանը բաժանող Բերինգի նեղուցին մոտ լինելը այն դարձնում է խորհրդանշականորեն հետաքրքիր վայր: 

Թրամփի համար Ալյասկան նաև առավելություն ունի՝ թույլ տալով նրան անցկացնել «տնային միջոցառում»՝ համաշխարհային քաղաքական ազդեցությամ։

Անվտանգություն

Ալյասկան ընտրելու մեկ այլ պատճառ, հավանաբար, կապված է անվտանգության հետ։ Այն նոսր բնակեցված տարածք է՝ առանց մեգապոլիսների, որտեղ ձախակողմյան ակտիվիստներ և բողոքի ցույցեր չեն լինի։ Սակայն միևնույն ժամանակ կա անհրաժեշտ և կոմպակտ ենթակառուցվածք, և հնարավոր է զինվորականների  և հատուկ ծառայությունների կողմից անվտանգության բարձր մակարդակի վերահսկողություն։

Միջազգային քրեական դատարանի իրավասության սահմաններից դուրս

Միացյալ Նահանգները, և, հետևաբար, Ալյասկան, Հաագայի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության կողմ չէ՝ ի տարբերություն 125 այլ պետությունների: Սա նշանակում է, որ Պուտինին ԱՄՆ տարածքում չի սպառնում կալանք Միջազգային քրեական դատարանի կողմից տրված օրդերի հիման վրա: Այսպիսով, հանդիպումը կարող է անցկացվել առանց միջազգային իրավունքը պաշտոնապես խախտելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular