Դիեգո Կոստա. Կոնտեն ինձ հետ այլևս հույսեր չի կապում
ՍՊՈՐՏ«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հայտնել է, որ այլևս չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ:
«Ես մարզչից հաղորդագրություն եմ ստացել, որտեղ նա նշել է, թե ինձ հետ այլևս հույսեր չի կապում հաջորդ մրցաշրջանում:
Ամեն ինչ հենց դրան էր գնում, քանի որ այս մրցաշրջանում ես վատ հանդես եկա: Ափսոս: Ինչ արած, պետք է նոր թիմ փնտրեմ:
Լավ կլիներ, եթե վերադառնայի «Ատլետիկո», սակայն պետք է շատ բան մտածել: Առջևում 2018-ի աշխարհի առաջնությունն է, և պետք է խաղամ: Բոլորն էլ գիտեն, որ ես շատ եմ սիրում «Ատլետիկոյի» իմ թիմակիցներին, ինձ դուր էր գալիս Մադրիդի կյանքը», ասել է Կոստան:
Անգլիայի այս առաջնության 35 խաղում իսպանացին դարձել էր 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: