ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա գլոբալ ճգնաժամ է․ դադարեցրեք իշխանությունը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելուց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ հայտնվել են միջազգային սկանդալի կենտրոնում՝ ԱՄՆ-ի և անձամբ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր լուրջ բախման վտանգով։

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արգելել է աշխարհահռչակ իրավաբան, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամի մուտքը Հայաստան։ Ամստերդամը նախատեսում էր այցելել Երևան օգոստոսի 11-ին՝ մի շարք աղմկահարույց գործերի հետ կապված, որոնք, ըստ աղբյուրների, անհանգստացրել են Հարավային Կովկասում նոր ակտիվություն ցուցաբերող Վաշինգտոնին։

Այցի հիմնական նպատակն էր մոնիթորինգ իրականացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։ Ամստերդամը պատահական մարդ չէ ամերիկյան քաղաքական դաշտում․ նա Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի անդամ է, եղել է Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, և չի բացառվում, որ պատրաստ էր ստանձնել նաև բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանությունը։

Իշխանությունների որոշումը, ըստ փորձագետների, պայմանավորված է հենց Կարապետյանի գործով․ վերջինս ձերբակալվել էր հունիսին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու և կառավարության քաղաքականությունը քննադատելուց հետո։ Դրան զուգահեռ՝ սկսվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հնարավոր պետականացման գործընթացը, որի մեջ «Տաշիր» խումբը ներդրել է ավելի քան 600 մլն դոլար։ Նպատակային գործողությունների թիրախում է հայտնվել նաև «Երևանի կրկես»-ը, որի վերակառուցման համար Կարապետյանը ներդրել է շուրջ 18 մլն դոլար։

Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը Կարապետյանի օգտին վճիռ կայացրեց՝ արգելելով ՀԷՑ-ի բռնագրավումը։ Սակայն նրա դեմ քաղաքական և տնտեսական ճնշումները շարունակվում են, ինչը արդեն հասել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ։

Washington Reporter-ը գրում է, որ Փաշինյանի այցի ֆոնին Վաշինգտոնում բարձրացվել է հնարավոր քաղաքական հետապնդման հարցը։ Թրամփի վարչակազմին մոտ աղբյուրն ասել է․

«Վարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին բնորոշ մեթոդներ․ հետապնդում միայն կարծիք արտահայտելու և կրոնը պաշտպանելու համար»։

Կարապետյանի փաստաբան Ջոզեֆ Հ. Տիպոգրաֆը հավելել է, որ գործը հիմնված չէ որևէ ապացույցի վրա, և մեղադրանքները առաջադրվել են իշխանություններին քննադատությունից հետո։

Պարբերականը իշխանությունների գործողությունները համեմատել է ԱՄՆ-ում Թրամփի նկատմամբ կիրառված մեթոդների հետ․ սկզբում քաղաքական հետապնդում, հետո՝ ակտիվների խլում։

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք սենատորներ արդեն հարցականի տակ են դնում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ներկա մոդելը՝ նշելով, որ Հայաստանը «սկսում է ավելի շատ նմանվել ԽՍՀՄ-ին, քան ազատ երկրին»։

Դոնալդ Թրամփի ազդեցիկ համախոհ, քաղաքական ակտիվիստ Լորա Լումերը իր հրապարակման մեջ ընդգծել է․

«Ջո Բայդենը ձախողվեց Թրամփի քաղաքական հետապնդման փորձում։ Բայց այսօր նույն մեթոդները կիրառվում են ամբողջ աշխարհում՝ Բրազիլիայում, Ռումինիայում, և հիմա՝ Հայաստանում։ Վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում է, իսկ իր երկրում հետապնդում է քրիստոնեական արժեքներ պաշտպանող գործարար Սամվել Կարապետյանին։ Դադարեցրեք իշխանությունը որպես զենք օգտագործել։ Սա գլոբալ ճգնաժամ է և այն արագորեն թափ է հավաքում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular