ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադարել է գործել Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը՝ Ադրբեջանին հանձնելու պատճառով․ պատմության այս օրը (10 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Էկվադոր՝ Անկախության օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Ռուբեն Նակյանը։

1899 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը:

1916 – ծնվել է ամերիկակահայ զինվորական Էռնեստ Դերվիշյանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով։

1920 - Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի  Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվել է որպես ազատ և անկախ պետություն։

– Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր։

1924 – ծնվել է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը,  որը աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր:

1926 – ծնվել է խորհրդահայ դիվանագետ Պողոս Ակոպովը։

1928 –ծնվել է  գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը։

1950 – վախճանվել է ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը։ 

1969 – ծնվել է գրող, նկարիչ Մարիամ Պետրոսյանը։

1990 - պայթեցվել է Թբիլիսի-Աղդամ երթուղու ավտոբուսը։

1999 – վախճանվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։

2008 - կապված ռուս-վրացական պատերազմի հետ միայն Բաթումիից և Կոբուլեթիից մոտ 3500 քաղաքացիներ վերադարձել են հայրենիք՝ Հայաստան։

2011- վաղ առավոտից սկսված Երևանի Փափազյան փողոցի վրա գտնվող 14 կրպակների ապամոնտաժման գործընթացը դադարեցվել է կրպակներից 2-ն ապամոնտաժելուց հետո:

2024- դադարել է գործել Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը՝ Ադրբեջանին հանձնելու պատճառով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

586 մ․թ․ա․ —բաբելոնյան արքա Նաբուհոդինոսոր 2-րդը քանդել է Երուսաղեմը, հրդեհել Առաջին մատուռը, որը կառուցել էր Սոլոմոն 9-րդը մ․թ․ա․ 9-րդ դարում։ Սկսվել է բաբելոնյան գերեվարությունը։

258 —Հռոմում դանդաղ կրակի վրա այրվել է Սուրբ Լավրենտիոսը։

787 — ծնվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումիսարը։

1498 — Անգլիայի թագավորը պարգևատրել է հետազոտող Ջոն Կաբոտին 10 ֆունտով Կանադան հայտնագործելու համար։

1500 — պորտուգալացի նավագնաց Դիեգո Դիսը, որը Հնդկաստան ուղևորվելիս  փոթորիկի ժամանակ կորցրել էր Կաբրալի նավատորմը, հայտնագործել է Մադագասկար կղզին։

1519 – Ֆեռնան Մագելանը սկսել է իր աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1539 - Ֆրանսուա 1-ին թագավորը լատիներենի փոխարեն Ֆրանսիայում պետական լեզու է դարձրել ֆրանսերենը։

1675 — Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը դրել է առաջին քարը Գրինվիչի թագավորական աստղադիտարանում։

1792 — Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ տեղի է ունեցել ապստամբություն, սկսվել է Թյուիլի ապարանքի գրոհը և ձերբակալվել է Լյուդովիկոս 16-րդը։

1793 - Փարիզում տեղի է ունեցել Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը։

1809 — էկվադորը հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից, չնայած իրական անկախություն այդ երկիրը ձեռք է բերել միայն 1822 թվականին։

1821 - Միսուրին դարձել է ԱՄՆ-ի 24-րդ նահանգը։

1865 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը։

1874 – ծնվել է Միացյալ նահանգների 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1897 —գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանը սինթեզել է քիմիապես մաքուր ացետիլսալիցիլաթթու, որը պիտանի է եղել բժշկության մեջ օգտագործելու համար։

1905 —ֆրանսիական Բուլոն-Սյուր-Մեր քաղաքում տեղի է ունեցել էսպերանտիստների առաջին համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են 688 պատվիրակ։

1960 – ծնվել է իսպանա-ամերիկացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը։

2003– ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, գտնվելով Միջազգային տիեզերակայանում, ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվել է Հյուսթոնում։

2009 - Սլովակիայի ածխահանքերում մեկում տեղի ունեցած պայթյունից զոհվել է քսան մարդ։

2014 -Դոնբասյան պատերազմի ընթացքում սկսվել է ճակատամարտը Իլովիյսկի համար։

2021 -արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին  «Բարսելոնա» ակումբում 21 տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն»

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular