ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր, օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։Ժամը 20:50-ի սահմանում Վանաձոր բժշկական կենտրոն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով 1 հոգի և 1 հոգի էլ դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության աշխատողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Խալաթյանի և ավագ տեսուչ Արամ Սուքիասյանի գլխավորությամբ։Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։Մինչ Վանաձոր բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանները և Լոռու մարզի պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցից։Քրեական ոստիկանները, պարեկներն ու հետո նրանց միացած համայնքային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արյան նման հետքեր, կրակված պարկուճներ։Դեպքի մասին Լոռու մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետի, վարչության պետի տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Տեղում աշխատում է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և վիրավորների ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հրազենը և դանակը հայտնաբերելու, ինչպես նաև մասնակից անձանց ինքնությունները ճշտելու ուղղությամբ։Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացածը Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Մովսես Կ.-ն է, իսկ դանակահարվածը՝ Լոռու մարզի բնակիչ, 58-ամյա, ծնված Կարեն Հ.-ն։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում աշխատում էին քրեական, համայնքային ոստիկանները և պարեկները, ևս մեկ հոգի՝ ոտքի մասում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։Կան կասկածներ, որ նա նույնպես նշված դեպքի վայրում է հրազենային վնասվածք ստացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular