ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրն ու երեխաները մահացել են․ ՌԴ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սարատովի մարզի Լիսոգորսկի շրջանի Լիպովկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Peugeot և Toyota ավտոմեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել են կին և երկու երեխա։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է մարզի անվտանգության վարչության պետ Յուրի Յուրինը։

«ՃՏՊ-ի արդյունքում Peugeot-ից զոհվել է կին։ Երկրորդ ավտոմեքենայից՝ երկու երեխա», — մեջբերում է Յուրինը Սարատովի մարզի փրկարարական ծառայության պետ Նիկիտա Զրադայի խոսքերը։

Երկու երեխա և երկու մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոց։ Մարզի փրկարարական ծառայության աշխատակիցները օգտագործում են հիդրավլիկ սարքավորումներ զոհվածների մարմինները ավտոմեքենայից դուրս բերելու համար։ Տեղում աշխատում են փրկարարները, շտապ օգնության բժիշկները և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Պատահարի բոլոր հանգամանքները պարզվում են

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular