ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարդ խնդիրների համար պարզ լուծումներ չկան. Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու:

Չինաստանն ուրախ է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը և բարելավում հարաբերությունները, ասել է Չինաստանի ղեկավարը:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ նա նշել է, որ բարդ խնդիրների համար պարզ լուծումներ չկան, և Չինաստանը կշարունակի աջակցել խաղաղությանն ու բանակցություններին։

Նշենք, որ սա ընթացիկ օրում Պուտինի՝ օտարերկրյա առաջնորդների հետ արդենն երրորդ զրույցն է: Ավելի վաղ նա զրուցել է Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահների հետ՝ ներկայացնելով նախօրեին Կրեմլում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ բանակցությունների մանրամասները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular