ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռ պետք է խաղանք ևս 90 րոպե Հայաստանում․ Սպարտայի գլխավոր մարզիչ

ՍՊՈՐՏ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն «Արարատ-Արմենիան» «Լետնա» մարզադաշտում զիջեց Պրահայի «Սպարտային» 1:4 հաշվով։ 

Խաղից հետո Բրիան Պրիսկեն կիսվել է իր տպավորություններով։

«Ես գոհ չեմ խաղի առաջին 10 րոպեներից։ Սկիզբը վատ էր։ Դրանից հետո նոր հասանք այն մակարդակին, որն ուզում էինք։ Կարող էինք չորսից ավելի գոլ խփել։

Ի վերջո, արդյունքը լավ է, բայց դեռ պետք է խաղանք ևս 90 րոպե Հայաստանում։ Պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, սակայն արդեն հանգստյան օրերին լիգայի հանդիպում ունենք։

Չեմ կարող բացատրել թույլ մեկնարկը։ Տղաներին ասել եմ՝ նման մեկնարկն անընդունելի է»,- Պրիսկեի խոսքն է մեջբերում Sport.cz-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular