ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջապես կարգելվի ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդը երեխաների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջապես ընդունվեց օրենքը, որով կարգելվի ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդը մինչև 18 տարեկանների համար։ Եվ վերջապես հնարավորություն ընձեռվեց երեխաներին հետ պահելու՝ վնասակար և վտանգավոր երևույթներից։

Այսպիսով՝ ըստ որոշման՝ արգելվում է ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդի տեղակայումը մանկապատանեկան տեսալսողական հաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում

Ինչպես նաև էներգետիկ ըմպելիքների գովազդի դեպքերում արգելվում է.

ա) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.

բ) դրդել սպառողներին էներգետիկ ըմպելիքի օգտագործմանը, բացատական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

գ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են սպորտային մրցումներին մասնակցելու և հաջողության հասնելու, այողջության պահպանման կամ բարելավման նպատակով ուժային գործողություններ իրանանացնելիս կամ դրանց մասնակցությունից հետո ծարավը հագեցնելու համար.

դ) չզգուշացնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման բացասական հետևանքների մասին' սույն մասի «ը» կետով սահմանված տեքստի տեղադրմամբ կամ հնչեցմամբ.

ե) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքներ օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

զ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են ալկոհոլային խմիչքների հետ համատեղ.

է) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց.

ը) այն գովազդը, որի ժամանակ չի նշվում «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգովածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» գրառումը, որը պետք է լինի հստակ և ընթեռնելի:

«Գովազդի մասին» օրենքի լրացումներն ուժի մեջ են մտնում այս տարվա օգոստոսի 14-ից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular