ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի օրոք պետական պարտքն աճում է շեշտակի արագությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական պարտքը այս տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 13 մլրդ 852 միլիոն դոլար։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտաքին պարտքը 6 մլրդ 943 մլն դոլար է, ներքինը՝ 6 մլրդ 908 միլիոն դոլար։ Մեկամսյա կտրվածքով՝ ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 միլիոն դոլարով։ Ընդ որում, գնալով ավելանում է ներքին պարտքը։

2015 թ․-ին Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 5 միլիարդ դոլարը, իսկ 2016 թվականի վերջին մոտեցավ 6 միլիարդ դոլարին։ Դեռևս այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից քննադատում էր Հայաստանի այդ օրվա իշխանություններին՝ մեղադրելով պետական պարտքը բարձրացնելու մեջ՝ քարը քարին չթողնելով։ Իր պաշտոնավարումը սկսելով 2018 թվականին՝ Փաշինյանը 2019 թվականին որոշակիորեն նվազեցրել էր արտաքին պետական պարտքը։ Ինքն էլ հայտարարել էր, թե 2019 թվականի օգոստոսին՝ 2015-ից ի վեր, առաջին անգամ արձանագրվել է պետական արտաքին պարտքի նվազման միտում։ «Իհարկե, պետական պարտքի նվազումն ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել՝ պետական միջոցները ծախսել արդյունավետ»,- հայտարարել էր այդ պահին արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը։

2019 թվականից հետո պետական պարտքը կրկնապատկվել է, մի բան էլ ավելի։ Փաստացի՝ Փաշինյանի խոսքերը որպես ելակետ ընդունելով, կարող ենք ասել, որ գործող իշխանությունները պարզապես պետական միջոցները ծախսում են անարդյունավետ։ Փոխարենը՝ անընդհատ ավելացնում են պետական պարտքը, որը ի վերջո լրջագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության վրա։ Փաշինյանին, որն իր սկզբունքները փոխում է թաշկինակի պես, այս հանգամանքն ամենևին էլ չի մտահոգում։ Նրա համար կարևորը այսրոպեական էֆեկտը և սոցիալական «ծանր» իրավիճակը փոքր-ինչ ու ժամանակավոր պարպելն է. հետևանքների վրա թքած ունի։

Մերի Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular