ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան ելքով վիճաբանություն՝ Հրազդանում․ կա 1 զոհ 2 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայի հետևանքով ստացած վնասվածքներով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի տեղակալ Վահե Մամիկոնյանը։

Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի  չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում, իսկ վիրավորներից մեկը վիրահատարանում մահացել է։

Մինչ Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկաննեըը, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Մ.-ն, Երևանի բնակիչ 40-ամյա Սևակ Ե.-ն ինչ-որ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով եկել են «Հրազդան» քաղաքի Կենտրոն թաղամասում գործող հայտնի «Մանուշակ» մաւկետ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև Կոտայքի մարզի բնակիչներ 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն։

Պարզաբանումների ընթացքում սկսվել է վիճաբանություն Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Արմեն Մ.-ի և Հենրիկ Ա.-ի միջև, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի ու փոխադարձ հարվածներ են հասցրել  միմյանց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գագիկ Ս.-ն , Միսակ Հ.-ն, Գրիգոր Չ.-ն և Սևակ Ե.-ն հանդարտեցնել  են նրանց և խանութից դուրս հանել, ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հենրիկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին, ինչի արդյունքում նշված անձինք տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ Արմեն Մ.-ն գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում ոստիկանները ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր և մինչ տեղում աշխատում էին քննչական խումբն ու ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը, Կոտայքի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչների մեկ այլ խումբ տաք հետքերով պարզում են՝ որտեղ է գտնվում կասկածյալը, ու բանակցություններ արդյունքում նա ինքնակամ ներկայանում է Կոտայքի մարզի քրեական ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացում են Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով Հենրիկ Ա.-ն  քննիչի որոշմամբ ձերբակալվել է և խոստովանել է իր կողմից կատարած արարքը։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քրեական վարչությունում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular