ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջենիֆեր Լոպեսը պատահաբար 19-րդ դարի մասունք է դուրս բերել Հայաստանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպիչները ցանկանում էին շնորհակալություն հայտնել Ջենիֆեր Լոպեսին Երևանում իր ելույթի համար, բայց տեղի է ունեցել անհարմար բան։ Երգչուհուն նվեր են նվիրել տպավորիչ տակդիրի վրա։ Լոպեսը չի գիտակցել, որ դա դիզայնի մաս է կազմում, և այն տարել է իր հետ։ Պարզվել է, որ այդ իրը 19-րդ դարի ընտանեկան մասունք է եղել, գրում է vfokuse.mail.ru-ն։

Անհարմար պահի մասին հայտնել է «Նարեկացի» ոսկերչական ընկերությունը, որը պատրաստել էր նվերը ամերիկացի երգչուհու համար։ Լոպեսի համար պատրաստվել էր ազգային ոճով վզնոց և ականջօղեր՝ ոգեշնչված Արևմտյան Հայաստանի տարածաշրջանից։ Կազմակերպիչները որոշել էին նվերը տեղադրել հյուրանոցի սենյակում։ Ոսկերիչները հոգացել էին զարդերի տպավորիչ ներկայացման և «Հայաստանը որպես հին պետություն ճիշտ ներկայացնելու» մասին։ Այդ նպատակների համար էլ նրանք որպես տակդիր հատկացրել էին ընտանեկան մասունք՝ 19-րդ դարի կուժ։

Լոպեսին շատ էին դուր եկել նվերները։ Նշվում է, որ սենյակում կար նաև հայկական նախշերով գորգ, որը նվեր էր Թուֆենկյան ընկերությունը։ Երգչուհին ամեն ինչ վերցրել է՝ չգիտակցելով, որ կուժը զարդարանքի մի մասն է եղել։

Ավելի ուշ «Նարեկացի» ընկերությունը նշել է, որ իրենք Ջենիֆեր Լոպեսից նեղացած չեն։

«Մենք ուրախ ենք, որ երգչուհին գնահատել է հայկական անկյունը և ճիշտ հասկացել, որ դա նվեր է իրեն, և իր հետ տարել է նաև 19-րդ դարի կուժը», – հաղորդագրության մի հատված է մեջբերել «Սպուտնիկ Արմենիան»։

Լոպեսը Հայաստանում ելույթ է ունեցել օգոստոսի 3-ին՝ «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակներում։ Արտիստը այնտեղ անցկացրել է երկու օր։ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները հայտնել են, որ իրենց մոտ իրարանցում է առաջացել այն պատճառով, որ կազմակերպիչները չեն հաշվարկել մարզադաշտի տարողունակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular