ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեան և ԱՄՆ-ն օգոստոսին համատեղ զորավարժություններ կանցկացնեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեայի և ԱՄՆ զինված ուժերի միջև ամենամյա համատեղ զորավարժությունները՝ Ulchi Freedom Shield 25 (UFS), նախատեսված են օգոստոսի 18-28-ը, հաղորդում է Renhap-ը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։

Զորավարժությունները ներկայացվում են որպես պաշտպանական, իսկ  սցենարը ներառում է աշխարհում վերջին ռազմական հակամարտությունների վերլուծության ընթացքում բացահայտված իրատեսական սպառնալիքներ։

UFS-ում ներառվելու են շտաբային, սիմուլյացիոն վարժանքներ, ինչպես նաև դաշտային մանևրներ: Առավել քան 40 պլանավորված դաշտային մարզումներից գրեթե կեսը նախատեսվում է տեղափոխել սեպտեմբեր՝ շոգի և գետերի հեղեղման պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular