ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնությունը Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հայաթափումից հետո ավելի քան 120 հազար հայաստանցի հարկադրված տեղափոխվեց Հայաստան՝ սկսելով նոր կյանք՝ զրկված տարրական պայմաններից, առաջին անհրաժեշտության ապրանքներից և, առավել ևս, սեփական տանից։ 44-օրյա պատերազմից հետո և հատկապես՝ տեղահանությունից հետո, Ռուսաստանի Դաշնությունը տարբեր կառույցների միջոցով հետևողականորեն մարդասիրական օգնություն է տրամադրել՝ փորձելով մեղմել արցախցիների ծանր կենցաղային և սոցիալական խնդիրները։

Վերջին նման նախաձեռնությունը արդեն մեկնարկել է․ Ռուսաստանը հերթական օգնության խմբաքանակն է ուղարկել Արցախից տեղահանվածների համար։ Օգնության տրամադրումն իրականացվում է «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության կողմից՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության աջակցությամբ։ Գործընթացին ակտիվորեն մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինները, կամավորական խմբերը և անհատներ։

«Այս նախաձեռնությունն առավել քան նյութական աջակցություն է․ այն համերաշխության, մարդկային ջերմության և մասնակցության դրսևորում է մեր հայրենակիցների հանդեպ։ Սա ժողովրդական դիվանագիտության իրական օրինակ է՝ ի ցույց դնելով, որ մեր ժողովուրդները պատրաստ են իրար աջակցել դժվար պահերին։ Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների ողբերգությունը՝ որոնցից շատերն այսօր դարձել են հաշմանդամներ ու կարիքավորներ, իրականություն է, որին մենք չենք կարող անտարբեր մնալ։ Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցել է տեղահանված արցախցիներին, և այդ աշխատանքը շարունակվելու է»,- նշել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։

Օգնական փաթեթներն արդեն հանձնվել են Մասիսում ապաստանած տեղահանվածներին և առաջիկայում կհասցվեն նաև Հայաստանի այլ համայնքներ, որտեղ ժամանակավոր ապաստան են գտել արցախցիները։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը նախատեսում է շուրջ 140 տոննա սննդամթերքի և հիգիենայի պարագաների տրամադրում՝ շուրջ 30 հազար շահառուների համար։ Ամեն փաթեթ պարունակում է 25 կգ առաջին անհրաժեշտության մթերք, հիգիենայի պարագաներ, ինչպես նաև մանկական սնունդ՝ երեխաների համար։

Սակայն, ցավոք, այս մարդասիրական նախաձեռնությունն անպատասխան չի մնացել նաև որոշ շրջանակների կողմից քննադատության։ Քննադատները, հիմնականում՝ արևմտամետ կազմակերպություններն ու անհատները, փորձում են ստվեր նետել ծրագրի վրա՝ նույնիսկ կոչ անելով արցախցիներին հրաժարվել ռուսական օգնությունից՝ ներկայացնելով այն որպես անարժանապատիվ։ Սա այն դեպքում, երբ հենց ՀՀ իշխանությունների թողտվությամբ տարիներ շարունակ կրճատվել է պետական աջակցությունն Արցախի բռնի տեղահանվածներին։ Շատերն այսօր մենակ են մնացել սոցիալական, բնակարանային ու հոգեբանական խնդիրների առաջ, առանց պետական հոգածության։

Ի հակադրություն՝ նույն այդ իշխանությունները կարող են պետական բյուջեից հսկայական գումարներ հատկացնել Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար, որը կայացավ օգոստոսի 3-ին՝ ներգրավելով ավելի քան 30 հազար հանդիսատես, որոնցից 15 հազարը՝ արտերկրից։ Մինչդեռ, արցախցիների աջակցության ծրագրերն անընդհատ կրճատվում են, իսկ առաջիկայում նույնիսկ կարող են ամբողջությամբ դադարեցվել։

Այս իրադրության ֆոնին, Ռուսաստանի նախաձեռնությունը ոչ միայն օրինակելի մարդասիրական քայլ է, այլև քաղաքական ու բարոյական պատասխանը՝ բոլոր նրանց, ովքեր փորձում են խաթարել հայ-ռուսական ավանդական կապերն ու անտեսել հազարավոր մարդկանց ճակատագրերը։

Արցախահայությունը շարունակում է արժանապատվորեն պայքարել օրվա հաց վաստակելու համար՝ չկորցնելով հպարտությունը և դիմադրության ոգին։ Այս համատեքստում, ռուսական օգնությունը պետք է ոչ թե քամահրվեր, այլ ընդունվեր երախտագիտությամբ՝ որպես իրական բարեկամության ու եղբայրական աջակցության արտահայտություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular