ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զատուլինը Բաքվի ՏԱՍՍ-ի վրա հարձակման մասին. «Հավակնությանների ու հիմարության խառնուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի վերադարձից ոգեշնչված Ադրբեջանն այլևս անհրաժեշտություն չի զգում հաշվի նստել Ռուսաստանի հետ և փորձում է նրան թելադրել իր պայմանները, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Բաքվի պահանջը Ստեփանակերտը Խանքենդի անվանելու վերաբերյալ, գրում է EAdaily.com-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ էր արել ՏԱՍՍ գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Խանքենդի քաղաքը Ստեփանակերտ անվանելու համար։ Գործակալությունը խմբագրել էր հրապարակման վերնագիրը։ Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են «վրեժ լուծել» և Կալինինգրադն անվանում են Քյոնիգսբերգ, իսկ Օրենբուրգը՝ Օրինբոր։

«Լեռնային Ղարաբաղը վերադարձնելուց հետո, որը տեղի ունեցավ ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությամբ, Ադրբեջանը որոշեց, որ Ռուսաստանին կարելի է անտեսել։ Ադրբեջանին հաջողվեց հասնել իր վաղեմի նպատակներին՝ Թուրքիայի և Ղարաբաղում իր հայրենակիցներին դավաճանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։ Այժմ Ադրբեջանի համար ավելի ձեռնտու է վիճել Ռուսաստանի հետ, ամբողջ աշխարհին (առաջին հերթին՝ Արևմուտքին) ցույց տալ իր հակառուսական տրամադրությունները՝ Ղարաբաղում սկսվածը ավարտելու և Թուրքիայի հետ միասին Զանգեզուրի միջանցքը ճեղքելու համար, որը թղթի վրա գրված պայմանավորվածություններին հակառակ կամ ոչ մեկի կողմից չի վերահսկվելու՝ բացի Ադրբեջանից և Թուրքիայից, կամ, օրինակ, ամերիկացիների կողմից է վերահսկվելու։ Սա արդեն պաշտոնապես հայտարարվել է։ Ես չեմ ժխտում, որ Ադրբեջանը ցանկանում է օգուտ քաղել Ռուսաստանի հետ հարաբերություններից, բայց հիմա դա հակասում է Ադրբեջանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին։ Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը երբեք տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցը չի եղել, նրա վարքագիծը փառասիրության և հիմարության խառնուրդ է։ Ես կարող եմ միայն խղճալ Ադրբեջանին, որը Ռուսաստանից ներողություն չի ստանա, հատկապես որ Ադրբեջանն ինքն էլ էր այդ քաղաքը Ստեփանակերտ անվանում», – ասել է Զատուլինը։

Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումները Անդրկովկասում լուրջ մտահոգություններ են առաջացնում։
«Նրանք փորձում են վերջնականապես հեռացնել Ռուսաստանին Անդրկովկասից։ Գործընթացը սկսվել է Աբխազիայի, Հարավային Օսիայի հակամարտություններով և Վրաստանի ինքնահաստատվելու ցանկությամբ։ Բացի այդ, Ադրբեջանը, նույնիսկ Հեյդար Ալիևի նախագահության օրոք, ընտրել էր Թուրքիայի հետ համագործակցության ուղին (հիշե՛ք «Երկու երկիր՝ մեկ ժողովուրդ» կարգախոսը)։ Ռուս–ադրբեջանական ցանկացած հարաբերություններ հարմարեցվում էին ադրբեջանա–թուրքական հարաբերություններին։ Թուրքիան շարժվում էր դեպի «Մեծ Թուրանի» ստեղծում (թյուրքական ժողովուրդների միություն՝ Բոսֆորից մինչև Ալթայ), գերիշխանություն Կենտրոնական Ասիայում, Վոլգայի շրջանում, Յակուտիայում և այլն։ Այդ ճանապարհին խոչընդոտ էր Հայաստանը, բայց Փաշինյանի գալով իրավիճակը փոխվեց։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև փուշ էր «Մեծ Թուրանի» ստեղծման ծրագրի համար։ Ռուսաստանը, ցավոք, չմիջամտեց այդ հարցում՝ չցանկանալով սրացումներ, առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերություններում, և դրանով իսկ բացեց ՆԱՏՕ-ի ճանապարհը դեպի Անդրկովկաս։ Այսօր ընթանում է Ռուսաստանին Անդրկովկասից հեռացնելու վերջնական փուլը։ Մոսկվան թույլ տվեց իրեն տարվել այն մտքով, որ Ադրբեջանը կարող է լինել հուսալի գործընկեր, որ կարող է «Հյուսիս–Հարավ» տարանցիկ միջանցքի մասնակից լինել...», – եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular