ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկչական հարձակման է ենթարկվել Անկարայի «էսենբոգա» օդանավակայանը․ պատմության այս օրը (07 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ — Կոտ դ'Իվուար՝ Անկախության օր, Ասորական համայնք՝ Ասորի նահատակների օր, Կիրիբատի՝ Երիտասարդության օր, Կոլումբիա՝ Բոյակի ճակատամարտի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828 — ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828–1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակին հաջողվել է տիրանալ Արդահանի ճանապարհին և սկսել գրոհը թուրքական դիրքերի վրա։

1932 — ԽՍՀՄ-ում գյուղերում ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակով մտցվել է օրենք, որով ոչ ծանր հանցագործության համար անգամ նախատեսվել է մահապատիժ, գյուղացին դրվել է ծանր հարկման տակ, և արդյունքը եղել է ոչ թե գյուղատնտեսության «սոցիալիստական» վերակառուցումը, այլ գյուղի քայքայումը։

1935 — վախճանվել է հայ գրող և թատերագիր Ալեքսանդր Շիրվանզադեն։

1936 — ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Էրիկ Մամիջանյանը։

1945 — ծնվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։

1974 — վախճանվել է կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանը։

1978 — վախճանվել է արձակագիր և թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։

1982 — ահաբեկչական հարձակման է ենթարկվել Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանը։ ԱՍԱԼԱ-ի երկու հայ մարտիկներ զինված ատրճանակներով և նռնակներով ներխուժել են օդանավակայան, կրակ բացել սպասասրահում, վերցրել 20 պատանդ։ Արդյունքում զոհվել է 9 և վնասվածքներ են ստացել 82 անձ։ Ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ մյուսը՝ ձերբակալվել և հետագայում դատվել։

1998 — Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պանամայի հետ։

2002 — նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացած անդրանիկ նիստում ԿԸՀ-ի նախագահ է վերընտրվել Արտակ Սահրադյանը։

2007 — Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման։

2009 — Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը նվիրված է եղել Սերգեյ Փարաջանովի 85-ամյա հոբելյանին։

2010 — վախճանվել է գերմանացի լեզվաբան, հայագետ Վեռներ Վինտերը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

317 — ծնվել է Հռոմի կայսր Կոստանդիոս 2-րդը։

626 — ավարներն ու սլավոնները դադարեցրել են Կոստանդնուպոլսի պաշարումը։

1729 — վախճանվել է անգլիացի գյուտարար Թոմաս Նյուկոմենը, որը հանդիսանում է առաջին շոգեշարժիչների ստեղծողներից մեկը։

1782 — վախճանվել է գերմանացի քիմիկոս Անդերսեն Սիգիզմունդ Մարգգրաֆը, որը առաջինն է շաքար ստացել շաքարի ճակնդեղից։

1819 — Սիմոն Բոլիվարը ջախջախել է իսպանական զորքերը Բոյակի ճակատամարտում։

1840 — Անգլիայում արգելել են երեխաներին օգտագործել որպես ծխնելույզ մաքրողներ։

1858 — Անգլիայի Վիկտորիա թագուհին որպես Կանադայի մայրաքաղաք է ընտրել Օտտավա քաղաքը։

1870 — ծնվել է գերմանացի արդյունաբերող և ֆինանսական մագնատ Գուստավ Կրուպպը՝ «Կրուպպ» կոնցեռնի ղեկավարը։

1876 — ծնվել է էկզոտիկ պարերի պարուհի, կուրտիզանուհի և լրտեսուհի Մատա Խարին։

1921 — վախճանվել է ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը։

1921 — արհեստական անձրև ստանալու նպատակով Կանադայի չորային շրջանների ֆերմերներից հավաքելով 3000-ական դոլար, շարլատան Չարլզ Հետֆիլդը փախել է ԱՄՆ։

1938 — վախճանվել է ռուս նշանավոր դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին։

1941 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ Մոսկվայի տակ օդաչու Վիկտոր Տալալիխինը իրականացրել է գիշերային խոյահարում և խփել գերմանական ռմբակոծիչը։

1944 — գործարկվել է ամերիկյան առաջին ծրագրային համակարգիչը՝ «Մարկ 1»-ը։

1947 — ծնվել է ծագումով մոլդովացի/ռումինացի ուկրաինացի խորհրդային ճանաչված երգչուհի Սոֆիա Ռոտարուն։

1947 — վախճանվել է ռուս զորավար, քաղաքական և հասարակական գործիչ Անտոն Իվանովիչ Դենիկինը։

1960 — Կոտ դ'Իվուարը անկախացել է Ֆրանսիայից։

1966 — ծնվել է ամերիկացի ինտերնետ գործարար Ջիմմի Ուելսը, որը հանդիսանում է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիրը և Վիկիա ընկերության հիմնադիրը։

1968 — ուկրաինացի գրողների ճնշումների դեմ բողոքի ելած ցուցարարները Լոնդոնում քարկոծել են ԽՍՀՄ դեսպանատունը։

1970 — կայացել է առաջին համակարգչային շախմատի մրցաշարը։

1987 — Հյուսիս-Կովկասյան Կամենսկայա կայարանում տեղի է ունեցել վթար. իրար են զարնվել երկու գնացքներ, ինչի հետևանքով զոհվել է 106 մարդ, ևս 114-ը վիրավորվել են։

1987 — վախճանվել է ռուս խորհրդային թատրոնի և կինոյի դերասան Անատոլի Պապանովը։

1990 — Էստոնիան ընդունել է իր պետական դրոշը։

1998 — Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում գտնվող ամերիկյան դեսպանատներում իրականացվել են ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ, 4000-ը՝ վիրավորվել։

1999 — չեչեն գրոհայինները ներխուժել են Դաղստան, սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։

2000 — կանադացի գիտնական Բրետ Գլեդմանը հայտնաբերել է Սատուրն մոլորակի անկանոն արբանյակներ՝ Կիվիոկը, Պալիակը և Իմիրը։

2008 — սկսվել է պատերազմ Հարավային Օսիայում։

2019 — հատուկ ջոկատայինները գրոհել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի տունը և ձերբակալել նրան։

2027 — (137108) 1999 AN10 աստերոիդը կանցնի Երկրագնդից 388,960 կմ հեռավորությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular