ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանի խորհուրդը՝ երեխաներին. Երբեք չպետք է հանձնվել (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի յոթ շահառու համայնքներից եկած տասը դեռահասներ  հրաշալի հնարավորություն ունեցան  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում հանդիպելու «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։

«Կյանքում շատ դժվարությունների կարող եք հանդիպել, բայց երբեք պետք չէ հանձնվել... Պետք է նպատակներ ունենաք, հասնեք դրանց ու հետո նոր նպատակներ դնեք ձեր առջև։ Չկան բախտավոր կամ ոչ բախտավոր մարդիկ. բոլորն էլ կյանքում նույն հնարավորություններն են ստանում, բայց ոչ բոլորն են դրանցից օգտվում»,-երեխաներին խորհուրդ է տվել  28-ամյա ֆուտբոլային լեգենդը:
Հիմնադրամի մամուլի ծառայության փոխանցմամբ, հուզված ու ոգևորված երեխաներն աստիճանաբար հաղթահարել են իրենց երկչոտությունն ու սկսել հարցեր տալ հաջողության գաղտնիքների, հանրահայտ լինելու առավելությունների ու թերությունների, ֆուտբոլիստների օգտագործած թալիսմանների մասին։

«Ես սնահավատ չեմ, և չկա ինչ-որ թալիսման, որն ինձ ուժ է տալիս: Գաղտնիքներ չկան, եթե լավ նախապատրաստվես խաղին, ամեն ինչ էլ կստացվի։ Ամեն ինչ կախված է ուղեղից, աշխատասիրությունից, այլապես ոչ մի թալիսման քեզ չի օգնի։ Ինչ վերաբերում է հանրահայտ լինելուն, ապա դրա բացասական կողմն այն է, որ հանգիստ պահեր քիչ ես ունենում։ Մյուս կողմից՝ շատ հաճելի է, երբ մարդիկ քեզ ճանաչում են ու գնահատում են քո արածը։ Դրան միայն աշխատասիրության միջոցով կարելի է հասնել»,-ասել է նա:

Զրույցից հետո Մխիթարյանը դարպասապահ է կանգնել, իսկ երեխաները փորձել են 11 մետրանոց տուգանային հարվածներ իրականացնել:

Միջոցառման ավարտին Մխիթարյանը երեխաներին կոչ է արել երբեք չթերագնահատել իրենց ներուժը. «Հենց ինքներդ եղեք այն փոփոխությունը, որ կուզեիք տեսնել ձեր համայնքներում ու ձեր շրջապատում։ Հպարտ եմ, որ Հիմնադրամի բարեկամն եմ»։

Լուսանկարները՝ հիմնադրամի էջից:









Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular