ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթբեկյան խաղեր 2025-ը եզրափակվեց Սյունիքում՝ 18 թիմի մասնակցությամբ

ՖՈՏՈ

«Դավիթբեկյան խաղեր 2025»-ն արդեն իրականություն է։ Հայաստանի դարպաս Սյունիքում 180 մասնակից պայքարեցին հաղթանակի համար, հաղթեց՝ «ՈՄԱ Կապան» թիմը։

«Թիմերը ոչ թե մրցում էին, այլև Կապանում դավիթբեկաբար մի նոր պատմություն էին գրում։ Հիշարժան պահերը շատ են, սակայն ամենակարևորը պատանիների միջև ուժեղ ընկերական կապերի ստեղծումն է, որը հետագայում իրենց միայն օգնելու է։ Միակ առաջարկս է, որ խաղերն ավելի երկար տևեն»,– ասաց հաղթող թիմի մարզիչ Ալեն Պողոսյանը։

Ուժեղանալ, պայքարել մինչև վերջ և երբեք չվհատվել։ Սրանք 14-ամյա Սերգեյ Թումանյանի ամենամեծ դասերն են, որոնք նա տանում է իր հետ «Դավիթբեկյան խաղեր 2025»-ից։ Սերգեյը Տավուշի մարզի Իջևան քաղաքից է և այս տարի մրցեց «ՈՄԱ Աչաջուր» թիմի կազմում։

«Այս մեկ շաբաթում ոչ միայն մասնակցեցի խաղերին, այլև ծանոթացա Սյունիքին, քանի որ նաև ճանաչողական այցեր էին ունենում։ Իրականում հասկացա, որ մենք մինչև վերջ չենք ճանաչում մեր հայրենիքը։ Ես Տավուշից եմ ու չէի պատկերացնում, որ հարավային հատվածը՝ Սյունիքը, այսքան գեղեցիկ է։ Բնությունը նման է մեր կողմերին, բայց այստեղ ժայռերը շատ ավելի տպավորիչ են։ Այստեղ է նաև Նժդեհի Խուստուփը», – պատմեց Սերգեյը։

Թեև նրա թիմը եզրափակիչ փուլ չհասավ, պատանին չի վհատվում։ Ասում է՝ մտադիր է շարունակել մարզվել, վերադառնալ ու նորից պայքարել, այս անգամ՝ հաղթելու վճռականությամբ։

«Սերգեյը խաղերից հենց այն է տանում, ինչն այս շարժման էությունը պետք է լինի՝ ներշնչվել, ամրանալ, զարգանալ և երբեք չհանձնվել», – ասաց ծրագրի ղեկավար Ալինա Գևորգյանը։

Ալինան նկատեց, որ 2022 թվականին խաղերն իրենց ճանապարհը սկսել են 8 թիմով, 2025-ին արդեն 18 թիմ մրցեց, ինչը նա նոր ձեռքբերում է համարում համահայկական փառատոն դառնալու ճանապարհին։

«Ուրախ ենք տեսնել, որ խաղերին նախկինում մասնակցած թիմերի կազմը փոխվում է, ինչն ապացույց է, որ դավիթբեկյան համայնքը մեծանում է։ 180 մասնակից ենք ունեցել, ու իսկապես ուժեղ թիմեր կային, և մրցավարների գործը բավականին բարդ էր։ Այս տարի ունենք թիմ նաև Սփյուռքից, և հույս ունենք, որ ամեն տարի Սփյուռքի ներգրավվածությունը կավելանա»,– շարունակեց Ալինա Գևորգյանը։

Մոսկվայից ժամանած թիմն իր մասնակցությամբ նոր էջ բացեց «Դավիթբեկյան խաղեր»-ի պատմության մեջ։

«Կարևոր է, որ միասնական լինենք, ընտանիքի պես։ Եթե այսպես լինենք, ապա բոլոր փորձությունները հաղթահարելի կլինեն։ Մեր թիմի մասնակիցների համար այս փորձությունները՝ անտառում արգելագոտիներ, պարանի ձգում թիրախային կրակ և այլն նոր մարտահրավեր էր, բայց առաջին անգամի համար գոհ եմ, մյուս տարի կփորձենք 3 թիմով ներկայանալ»,– ասաց թիմի մարզիչ Աշոտ Թևոսյանը։

Ոչ միայն խոսել, այլև գործել հանուն հայրենիքի, ինչն անում են հենց Դավիթբեկյան խաղերում։ Խաղերին աջակցող «Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Բունաթյանի կարծիքն է։

«Մեր գերնպատակը ոչ միայն մրցույթում առաջին տեղ գրավելն է, այլ միասնական հաղթանակն ու ամուր պետականություն ունենալը։ Ամեն անգամ, երբ Մոսկվայից ժամանած մեր թիմը պառկում էր, մարզիչներն ասում էին՝ հիշեք՝ դուք տանն եք։ Այստեղ չկա կապանցի, գյումրեցի, դուք բռունցք եք՝ համախմբված և հզոր»,– նշեց Տիգրան Բունաթյանը։

«Դավիթբեկյան խաղեր 2025»-ին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի 14–17 տարեկան պատանիները։ Պատանիներն ու աղջիկները մրցում են սպորտային, ռազմամարզական և մշակութային ոլորտներում։ Այս անգամ 15 մրցույթ է եղել՝ շախմատից մինչև Խուստուփի գագաթի հաղթահարում։ Խաղերի հիմքում հաղթանակն է՝ կրթության, գիտության, տնտեսության, սպորտի և բոլոր հնարավոր ոլորտներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular