ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանի թիմի առանցքային առաջարկը խուճապի է մատնել իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խուճապի մեջ են։ Արդեն երկու օր շարունակ իշխանական քարոզչամեքենան, տարբեր տրամաչափի գործիչները, մերձիշխանական «էքսպերտները» իսկական հարձակում են սկսել Սամվել Կարապետյանի ու նրա թիմի դեմ՝ հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերի մեջ մեղադրելով։

Պատճառը՝ իշխանականների խուճապն է։

Երբ հուլիսի սկզբին կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտարարեց որակապես նոր քաղաքական ուժ ստեղծելու, Փաշինյանի իշխանազրկմանը հասնելու մասին, կանխատեսել էինք, որ այդ ուժը դառնալու է գործող իշխանության թիվ մեկ թիրախը՝ հաշվի առնելով թե՛ Սամվել Կարապետյանի բարձր հեղինակությունը, թե՛ նախկինների հետ կապված չլինելը, ունեցած ռեսուրսները, հնարավորությունները։ Ավելին՝ Կարապետյանի թիմը բավական լուրջ ծրագիր է ներկայացնում, ինչն էլ դարձել է Նիկոլ Փաշինյանի անքնության պատճառը։

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, բարերարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը նախօրեին տեսաուղերձ է հրապարակել՝ նշելով, որ իրենց քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի։ «Բացի Երևանից, շրջանների մեծ մասում ունենք բնակչության անկում, նաև չունենք երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկներ, ինստիտուտներ։ Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի։ Մեր երկրի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի. ընտրվում է ռեգիոնը, և այդ ռեգիոնի հիմքի վրա ստեղծվում է արդյունաբերական զարգացման ծրագիր։ Սկսելու ենք Վանաձորից», – ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։ «Սովետական միության փլուզումից հետո մեր արդյունաբերական պոտենցիալը ոչնչացվել է, իսկ վերջին տարիներին մենք ոչ թե փորձել ենք դա վերականգնել, այլ ինչ-որ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով ապահովել մարդկանց զբաղվածությունը։ Վանաձորի բնակչության թիվը չի կարող չնվազել, եթե քաղաքում գործարաններ չկան։ Մարզերում տնտեսությունն ակտիվացնելու ու բնակչության թիվն ավելացնելու միակ տարբերակը գործարաններ կառուցելն է», – ասել է Նարեկ Կարապետյանը։

Այ հենց սա է, որ չեն կարողանում մարսել Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը ոչնչացրած «հեղափոխականները», որոնց մի հրահանգով «քսի» են տվել Կարապետյանի ու նրա թիմակիցների դեմ։ Այդուհանդերձ, հանրության մեծամասնությունը բավական ադեկվատ և հույսով է ընդունել Նարեկ Կարապետյանի խոսքը, իսկ իշխանականներն օրեցօր ավելի ու ավելի են գազազելու՝ հասկանալով, որ Սամվել Կարապետյանն անգամ բանտից է կարողանում հասնել շարքային մարդկանց սրտին ու մտքին։

Աստղիկ Տոնոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular