ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Վաշինգտոնում։ Ավելին, Փաշինյանն արդեն իսկ իր շարասյունով ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից մեկնել է Միացյալ Նահանգներ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 7–8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի ԱՄՆ։ «Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,–ասված է կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Որ Փաշինյանը մեկնելու է Միացյալ Նահանգներ, հայտնի է դարձել մի քանի օր առաջ։ «Թուրան» գործակալության լրագրողը, վկայակոչելով Պետդեպում իր աղբյուրներին, հայտնել էր ուրբաթ օրը կայանալիք հանդիպման մասին։ Մեկ այլ առաջատար լրատվամիջոց՝ Middle East Eye-ն էլ նախօրեին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։

Անկարայում աշխատող լրագրողի աղբյուրները հավելել էին, որ երկու երկրների ղեկավարները կստորագրեն ոչ թե խաղաղության պայմանագրի նախագիծը, այլ այսպես կոչված «մտադրությունների մասին թուղթ», որը ԱՄՆ նախագահ Թրամփը համարում է դիվանագիտական ձեռքբերում, ինչին նա ձգտում էր բավականին երկար ժամանակ։

Reuters գործակալությունը հայտնում է, որ հանդիպման ժամանակ հնարավոր է, որ հայտարարվի խաղաղության համաձայնագրի շրջանակային ձևաչափի մասին։ Փաստացի, ինչպես նշում էին վերլուծաբանները, խաղաղության համաձայնագիր որպես այդպիսին չի կնքվի, Ադրբեջանը կպահպանի իր դեմքը, Միացյալ Նահանգները կհայտարարի դիվանագիտական ձեռքբերումների մասին, Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ կխաղա Արևմուտքի և Բաքվի խաղը՝ որևէ պրակտիկ օգուտ դրանից չստանալով։

Փաշինյանը բացառապես այս հանդիպումն օգտագործելու է իր քարոզչական նպատակներով՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններին օգտագործելու համար, բայց որևէ այլ բան Հայաստանի Հանրապետությունը չի շահել և ի սկզբանե չէր կարող շահել, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։

Արփինե Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular