ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի բարձրաստիճան պաշտոնյան զգուշացնում է. «Զանգեզուրի միջանցքի» նոր փորձերը կարժանանան կոշտ հակազդեցության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացրել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային որոշ երկրների իշխանություններին՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի նոր փորձերի վերաբերյալ։

Երկուշաբթի օրը արված իր հայտարարության մեջ Վելայաթին ընդգծել է, որ Իրանը անտարբեր չէ ոչ իր, ոչ էլ տարածաշրջանի շահերի նկատմամբ՝ նախազգուշացնելով, որ Հարավային Կովկասում «ոչ լեգիտիմ նպատակների» հետապնդման ցանկացած փորձ կարժանանա Իրանի վճռական արձագանքին։

«Կրկին ընդգծում եմ, որ տարածաշրջանի ներսում կամ դրսում գործող ցանկացած կառավարություն, որը կփորձի կրկնել անցյալի ձախողված փորձը, կբախվի Իրանի խիստ պատասխանին», – հավելել է Վելայաթին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular