ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց վիզայի այցեր, ներդրումներ, անվտանգություն և փոցխեր. Արևմուտքը Հայաստանի համար երգում է այն նույն «երգերը», որոնք երգել էր Ուկրաինային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքն արդեն «որոշել» է ամեն ինչ Հայաստանի համար, միակ նրբերանգը մնացել է այն, թե ինչպե՞ս անվանել նոր գործընկերության ծրագիրը: Կամ, պարզ ասած, ինչպե՞ս ներկայացնել այն հանրապետության դժոխքի ճանապարհը, ում Եվրոպան ցանկանում է պոկել Ռուսաստանից, գրում է bloknot.ru–ն: Եվրոպացիները շատ չեն ծանրաբեռնել իրենց,  Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Կարբոնելը երգել է հին երգերը «գլխավորի» մասին: Դրանք ցավալիորեն հիշեցնում են այն երգերը, որոնք երգվել են Ուկրաինային սպանդի ուղարկելով նրան:

«Կարո՞ղ է ԵՄ-ն աջակցել կայունությանը և ժողովրդավարությանը Արևելյան գործընկերության երկրներում» խոստումնալից վերնագրով հատուկ մամուլի ասուլիսում Կարբոնելը պարզապես կրկնել է սովորական տեքստը՝ միայն Ուկրաինայի անունը փոխարինելով Հայաստանով: Եվրոպացի պաշտոնյան սկզբից ընդգծելով երկրի կարևոր դերը տարածաշրջանում սկսել է գովաբանել Հայաստանը այն անվանելով «ԵՄ-ի հետ կառուցողական հարաբերությունների լավ օրինակ»։

Իսկ հետո ամեն ինչ ընթացել է սովորական սցենարով. նկարագրվել են այդ փոքր հանրապետության առավելություններն ու օգուտները Արևմուտքի հետ կապերից։ Եվ չնայած Ռուսաստանը դիտավորյալ չի հիշատակվել, բայց կասկած չկա, որ Երևանի «մշակումը» իրականացվում է մեկ նպատակով, այն է պոկել այդ հանրապետությունները նրանից։ Խոստացված արևմտյան «բարիքները» բառ առ բառ նման են նրանց, որոնք խոստացվել են Ուկրաինան։ Առաջինը կապն է։ Հայաստանը կներգրավվի տարածաշրջանային հարցերում։ «Դա ներառում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «խաղաղության հայկական խաչմերուկը» և «Գլոբալ դարպասը»։ Միևնույն ժամանակ, եվրոպացի պաշտոնյան չի մոռացել շնորհակալություն հայտնել հայերին «ԵՄ-ի ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի» համար հիշելով Եվրոպայի կողմից ղարաբաղցի հայերին ցուցաբերած աջակցությունը: Կարբոնելը խոստացել է «մի օր» էլ երկխոսություն սկսել անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ:

Գլխավոր քարտուղարը նաև բարձրացրել է անվտանգության հարցը: Կարբոնելը խոստացել է, որ Եվրոպան կօգնի պահպանել կայունությունը հանրապետությունում: Նա նաև խոսել է հայկական բանակի արդիականացման հարցում օգնության մասին:

Մեկ այլ «բլիթ» էլ ներդրումներն են, որոնք Արևմուտքը խոստանում է ներդնել հանրապետությունում: Կարբոնելը խոստացել է, որ դրանք մոտ ապագայում կավելանան: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ որևէ մեկը համարձակվի բիզնես զարգացնել Հայաստանում այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանտարկեց ռուս գործարար Սամվել Կարապետյանին և «մասնավորեցրեց» նրա բիզնեսը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Միայն թե ոչ մի խոսք չի ասվել այն փոցխի մասին, որի վրա ոտք դրեց Ուկրաինան: Սակայն սոցիալական ցանցերի օգտատերերը հիշեցրել են. «Մենք սա արդեն ինչ-որ տեղ լսել ենք», - գրել է Նատալիա Բլինովան: «Այո՛, այո՛։ Եվ անվիզա ռեժիմի, և ժանյակավոր ներքնազգեստի մասին, որի մասին երազում էին ուկրաինացի կանայք», - ավելացրել է Վալերի Սկորոխոդը։ «Որտե՞ղ էլ, այո՛, Մայդանում։ Ով ականջ ունի՝ կլսի, իսկ ով խելք չունի՝ կհամբուրի փոցխը», - պարզաբանել է Ալեքս Միրորը։ «Մարմնավաճառին օգնելը իրականում այլ կերպ է կոչվում։ Ուկրաինան հանձնվել է Արևմուտքին։ Ո՞ւմ են պատկանում նրա հանքային հարստությունները, նավահանգիստները և երկաթուղին։ Ուկրաինան մուրացկան է և ապրում է պարտքերի մեջ։ Ահա թե ինչ է նշանակոում այդ ամբողջ «օգնությունը։ Ուկրաինան որպես պետություն այլևս գոյություն չունի, բայց կա մի տարածք, որտեղ ՆԱՏՕ-ն պայքարում է Ռուսաստանի դեմ», - գրել է «Դիվիզիա Իվանով» մականունով օգտատերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular