ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարսեղ Բեգլարյանը Միկա Բաղդասարովից 51 մլն դրամի պարտքն է պահանջում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը, որը ամենահայտնիներից էր բենզինի և դիզվառելիքի շուկայում, և անցյալ տարվա հոկտեմբերին սնանկացավ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի վճռով, պարտքի նոր պահանջատեր ունի:

Միկա Բաղդասարովից իր պարտքն է պահանջում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Վերջինս երեկ հայտ է ներկայացրել «Միկա Քորփորեյշնի» սնանկության գործով կառավարչին: Ըստ այդմ՝ Բարսեղ Բեգլարյանի ընկերությանը Միկա Բաղդասարովի պարտքը կազմում է մոտ 51 մլն դրամ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular