ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ակտիվորեն շարունակում է նոր Սահմանադրության մշակումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքները շարունակվում են, գործող իշխանությունները փոքր խումբ են ստեղծել, որն էլ համարյա գաղտնի պայմաններում զբաղվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակելով, ընդ որում, եթե նախկինում, և այսօր էլ, գոյություն ունի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որի կազմում հայտնի իրավաբաններ, քաղաքական և հասարակական գործիչներ են, ապա վերջիններիս քննարկումները առանձնապես որևէ բան չեն փոխում։

Փաշինյանը ընդամենը դրանց մասնակցությամբ փորձում է լեգիտիմացնել Սահմանադրության փոփոխությունների իր նախընտրելի նախագիծը։

Դեռևս մի քանի շաբաթ առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքները սկսվել են 2018 թ․-ից անմիջապես հետո, և ճիշտ չէ այդ գործընթացը կապել որևէ արտաքին գործոնի հետ, դա Հայաստանի ներքին հարցն է։

Ադրբեջանը, հիշեցնենք, երկար ժամանակ Հայաստանից սահմանադրական փոփոխություններ է պահանջում՝ նշելով, թե Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող դրույթներ կան։ Հայաստանի իշխանություններն էլ Սահմանադրական դատարանի որոշում են անցկացրել, և դա փորձում են որպես կռվան ներկայացնել, բայց փաստն այն է, որ Ադրբեջանը ամենևին էլ համաձայն չէ հայկական կողմի այդ դիրքորոշման հետ, հստակ գիտակցում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի պահպանումը կարող է հետագայում խնդիրներ հարուցել։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը իր մերձավոր շրջապատի իրավաբաններին հանձնարարել է նոր նախագծից ընդհանրապես հեռացնել Անկախության հռչակագիրը, նաև այնպիսի ձևակերպումներ մտցնել, որոնք չեն խաթարի խաղաղության համաձայնագրի կնքումը։ Որքան էլ գործող իշխանությունները փորձեն համոզել, թե դրանք իրար հետ կապ չունեն, փաստն այն է, որ Հայաստանում Սահմանադրությունը փոփոխվում է հենց Ադրբեջանի պահանջով։

Ի վերջո, իշխանությունները, այդ թվում արդարադատության նախարարը չեն հերքում, որ աշխատում են այն ուղղությամբ, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Հենց այդ ընտրությունների ժամանակ էլ ցանկանում են հանրաքվեն կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի ապահովել հանրաքվեի մասնակիցների 50 գումարած 1 տոկոսը, բայց և բոլոր հարցումների համաձայն՝ Հայաստանի հասարակության մի զգալի մասը մտադիր չէ մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ուստի և չի բացառվում, որ հենց 2026 թ․-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ձախողվի։

Լիլիթ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular