ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնասպան եղած ենթասպային կախված գտել է եղբայրը․ «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ի կեսօրին Խա­ղաղապահ զորքերի մայ­րաքաղաքային գնդի տա­րածքում ինքնասպանու­թյան գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատր­յանը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել:

Պահեստապետն ինքնասպանությունից առաջ մի քանի էջից բաղկացած ծավալուն նամակ է գրել, հա­րազատներին տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի դա, մի քանի ֆիզիկական անձանց՝ մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել: «Ես չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում»,- գրել է Մելիք Խաչատրյանը:

Վերջինս պահեստում որևէ պակասորդ չի ունեցել: Նա մի քանի օր նախա­պատրաստել է իր ինքնասպանությունը: Մեզ հայտ­նի դարձավ, որ նրան կախված գտել է եղբայրը, որը նույն զորքերում է ծառայում: Մելիք Խաչատրյանն ամուսնացած էր, որդին 10 տարեկան է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular