ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը․ պատմության այս օրը (04 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կուկի կղզի՝ սահմանադրության օր, ԱՄՆ՝ Ափային պաշտպանության ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904 –ծնվել է նկարիչ Էդմոնտ Յաղճյանը։

1918– զոհվել է հայտնի հայդուկապետ Սեբաստացի Մուրադը:

1922– Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանել է Էնվեր փաշային։

1935 –ծնվել է երկրաբան և հասարակական գործիչ Սուրեն Այվազյանը։

1938- ՀԿ(բ)Կ ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին, բայց սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունը կանխել է այդ որոշման կենսագործումը։

1950 –վախճանվել է արևմտահայ արձակագիր բանաստեղծուհի Անայիսը (Եվփիմե Ավետիսյան)։

1957 –ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։

1977– ծնվել է ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ֆրենկի Կազարյանը։

1981 –վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Երջանիկ Առաքելյանը։

1990- խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ է ընտրել ՀՀՇ վարչության նախագահ, Դարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին։

1993 —վախճանվել է խորհրդահայ գիտնական-նախագծող Սամվել Քոչարյանցը, որը հանդիսանում է խորհրդային միջուկային և ջերմամիջուկային զինատեսակների նախագծող։

2004- Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի հատվածում անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում քրեական շրջանակներում որոշ հեղինակություն հանդիսացող «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` Ժորա Մարտիրոսըանը և ազգականը` Ռուդիկ Խաչատրյանը սպանվել են:

2008- մինչեւ 52 կիլոգրամ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերստին նվաճել է Վիկ (Վախթանգ) Դարչինյանը 5-րդ ռաունդում նոկաուտով պարտության մատնելով 32-ամյա ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովին:

2016-Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անսպասելիորեն հրաժարական է տվել՝ իր քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով։

2019-վախճանվել է ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Տատրյանը։

2022-վախճանվել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1306 —սպանվել է Հունգարիայի, Լեհաստանի և Չեխիայի թագավոր Վացլավ 3-րդը։

1326– դրվել է Մոսկվայի առաջին քարե տաճարի` Վերափոխման մայր տաճարի շինարարության հիմքը։

1783 –տեղի է ունեցել  Գեորգիևյան դաշնագրի կնքումը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ըստ որի Արևելյան Վրաստանի նկատմամբ հաստատվել է ռուսական պրեկտոտրեոատ։

1789 —Ֆրանսիայի ազգային ժողովը չեղարկել է հոգևորկանության և ազնվականության ժառանգական արտոնությունների մեծ մասը։

1875 –վախճանվել է դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։

1879 —էլզասն ու Լոթարինգիան հայտարարվել են Գերմանիայի տարածք։

1902– Լոնդոնում բացվել է Թեմզա գետի տակով անցնող Գրինվիչյան հետիոտնային թունելը։

1911– ծնվել է ռուս խորհրդային նշանավոր շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1912 —իրականացվել է առաջին ուղևորային թռիչքը լա Մանշ նեղուցի վրայով (ինքնաթիռում եղել է երկու ուղևոր)։

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան պատերազմ է հայտարարել Գերմանիային։

1922 —տեղի է ունեցել հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլի հուղարկավորությունը, որի ժամանակ ամբողջ մեկ րոպե ԱՄՆ-ի մոտ 13 միլիոն հեռախոսներ լռել են։

1961– ծնվել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման, որը ԱՄՆ պատմության առաջին սևամորթ նախագահն էր։

1995– Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի զինված ուժերը ներկայիս Սերբիայի տարածքում սկսել են «Փոթորիկ» ռազմական գործողությունը, որի արդյունքում դադարել են գոյություն ունենալ Սերբական կրաինան և Արևմտյան Բոսնիայի հանրապետությունը։

2002 —Աֆղանստանի նախկին թագավորը վերջապես վերադարձել է իր պալատ, որը նա լքել էր 29 տարի առաջ։

2019 —վախճանվել է խորհրդային, ռուսական և ամերիկական շանսոն երգիչ Վիլլի Տոկարևը։

2020-Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել գրեթե 5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր պայթյուն, որը ցնցում և ավերածություններ է առաջացրել, չվնասված կառույց Բեյրութում չի մնացել։ Զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ից։

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular