ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի և հեռացվի Գազայի կառավարումից. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է զինաթափվի և հեռացվի Գազայի կառավարումից, X սոցցանցում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։

«Զզվելի, անտանելի են իսրայելցի պատանդների կադրերը, որոնց ՀԱՄԱՍ-ը 666 օր պահում է Գազայում։ Նրանց տառապանքները պետք է ավարտվեն։ Նրանք պետք է ազատ արձակվեն առանց որևէ նախապայմանի», - նշել է նա։

Բարոն հավելել է, որ Գազայի հատված պետք է զանգվածաբար մարդասիրական օգնություն հասցվի։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր սեպտեմբերին Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին, ինչը Իսրայելը կտրուկ մերժել էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular