ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արշակ Կարապետյան. «Միջանցքի անվան տակ մեզ պարտադրում են ազգային ինքնասպանություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Oratert.am-ը գրում է.

Մեզ հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը կտրուկ է արձագանքում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Սյունիքի շուրջ։

«Վերջին ամիսներին ամենաշատ քննարկվող հարցը, անշուշտ, այսպես կոչված միջանցքի թեման է։ Եվ ես ամենասկզբից ասել եմ՝ այս իշխանությունը կհամաձայնի։ Առաջին անգամ դա բարձրաձայնել եմ դեռևս 2023 թվականին։ Իսկ այն բոլոր շոուները, «ոչ՝ միջանցքին» ոճի ակցիաները, ուղղակի հասարակության ուշադրությունը շեղելու միջոց էին՝ իրական դավաճանությունից, որը հիմա ակնհայտ է բոլորին», — ասում է Կարապետյանը։

Նա պատկերավոր ներկայացնում է իրավիճակը՝ տեխնիկական, տնտեսական, ռազմավարական և քաղաքական տեսանկյունից։ Ըստ նրա, խոսքը պարզապես ճանապարհի մասին չէ, այլ Հայաստանի պետականության կորստի գնով կառուցվող օտար շահերի ենթակառուցվածքի։

«Մտածեք, եթե Հայաստանն իսկապես կառուցի այդ ճանապարհը՝ երկաթգիծ ու ավտոճանապարհ, արժեքը կհասնի միլիարդ դոլարի։ Այդ փողը մերն է լինելու, իսկ շահույթը՝ ոչ։ Արդյունքում, Հայաստանը ոչ մի կերպ չի դառնում տրանզիտ երկիր, միայն կորցնում է։ Ադրբեջանի նախագահն անգամ ժամկետ է տվել մեզ՝ գարունը։ Այսինքն՝ մեզ հրահանգ է տրված։ Բացարձակ անընդունելի է», - ընդգծում է նա։

«Ադրբեջանը ստանում է ամեն ինչ, իսկ մենք՝ պարտություն»

Կարապետյանը նկատում է՝ եթե ճանապարհը լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, ապա այն կծառայի բացառապես Բաքվի տնտեսական շահերին։

«Թուրքական դեսպանը հստակ ասում է՝ եթե ճանապարհը բացվի, կլինի միայն մեր պայմաններով։ Իսկ այդ պայմանները նշանակում են՝ էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծում Հայաստան, մեր գյուղացու կործանում, շուկայի փլուզում», - ասում է նա։

Նա մատնանշում է՝ նույնիսկ ճանապարհի ամերիկյան կամ այլ օտար կառույցների կառավարումն անարդյունավետ է Հայաստանի համար։

«Հնարավոր է մտածեն՝ տանք ինչ-որ օտար ֆիրմայի, թող 100 տարով շահագործի։ Բայց դա էլ նվեր է՝ առանց օգուտի։ Մաքսիմում մի բան շպրտեն՝ ինչպես փողոցի շանը։ Իսկ եթե թողնեն, որ մենք կառավարենք՝ Հայաստանի վերահսկողությամբ, այն ժամանակ հարց է ծագում՝ ինչու չեն ուզում Իջևանի ուղղությամբ բացել ճանապարհը, գնան Նախիջևան կամ Թուրքիա։ Ինչո՞ւ չի աշխատում այլ տարբերակ։ Որովհետև նպատակը մեկն է՝ հանձնել, ոչ թե շահել»։

«Ռազմավարություն չկա, սիտուացիոն մանևրներ են»

Արշակ Կարապետյանը սուր քննադատության է ենթարկում իշխանության կառավարման ոճը՝ ընդգծելով ռազմավարության բացակայությունը։

«Մեր ղեկավարությունը կայացնում է որոշումներ՝ ըստ իրավիճակի։ Այսպես ասած՝ «կռուտիտով» փորձում են դուրս գալ իրավիճակից։ Սա պարտություն է։ Ակնհայտ պարտություն։ Եթե ճանապարհը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա միակ շահառուն հենց Ադրբեջանն է լինելու։ Իսկ մենք ստանում ենք մեկուսացում, աղքատացում, ստորացում», - հավելում է նա։

Նա վստահեցնում է, որ Իրանն առաջարկել է լիարժեք այլընտրանքային լուծում՝ արդեն իսկ պատրաստ ենթակառուցվածքով, սակայն Հայաստանը չի համաձայնվում, քանի որ, ըստ նրա, Բաքուն ու Անկարան ձրի են ուզում անցնել։

«Ասում են՝ իմ քաղաքացին չպետք է հայ սահմանապահ տեսնի։ Սա անթույլատրելի պահանջ է։ Ու երբ մենք այս պայմաններով համաձայնվում ենք, նշանակում է՝ ինքնակամ դուրս ենք գալիս տարածաշրջանային գործընթացներից»։

«Այս ճանապարհը ոչ միայն կապիտուլյացիա է, այլ նաև ազգային վախճան»

Կարապետյանի խոսքով՝ ճանապարհի այս մոդելը ոչ միայն տնտեսապես վնասաբեր է, այլ նաև անվտանգային աղետ է։

«Եթե ճանապարհը տրվի որևէ երկրին՝ կառավարման կամ վերահսկման ձևաչափով, դա նշանակում է, որ Սյունիքն էլ կտան։ Ինչպես ասացին՝ Արցախը հանձնել ենք, բայց ձեռք ենք բերել անկախություն, հիմա էլ կասեն՝ Սյունիքը հանձնել ենք, բայց ձեռք ենք բերել խաղաղություն։ Եվ դա ամբողջական խաբեություն է։ Այն, ինչ հիմա կատարվում է, սոսկ կապիտուլյացիա է, որը փորձում են փաթեթավորել որպես խաղաղության պայմանագիր», - շեշտում է նա։

Նա մատնանշում է՝ անգամ հնարավոր է իշխանությունը պայմանագրի ստորագրման գործը հանձնարարի մեկ այլ անձի՝ պատասխանատվությունից խուսափելու համար։

«Քաղաքացիական պատերազմը նրա միակ հույսն է»

Արշակ Կարապետյանը նկատում է՝ իրավիճակը կարող է սրվել և վերաճել քաղաքացիական բախումների՝ եթե իշխանությունը շարունակաբար ճնշի այլակարծությունը և անտեսի հանրային դժգոհությունը։

«Նա հույս ունի, որ բանակով, ուժայիններով կհաղթի, կմնա։ Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա հարցը չհասցնի քաղաքացիական պատերազմի։ Եթե եղավ՝ մենք կկործանվենք։ Դրա համար պետք է գործել միասնական», - զգուշացնում է գեներալը։

Նա ընդգծում է՝ իշխանությունը չի հեռանալու ընտրությամբ, ցույցերով կամ հրապարակային ճնշմամբ։ Միակ տարբերակը՝ ազգի կազմակերպված հակազդեցությունն է։

«Նա չի հեռանալու։ Ո՛չ ցույցով, ո՛չ ընտրությամբ։ Կան բավարար իրավական հիմքեր, ապացույցներ ու փաստեր, որ առկա է կազմակերպված խաբեություն և պետական հանցագործություն։ Ու պետք է աշխատել այդ ուղղությամբ՝ իրավական ու քաղաքական լուծման հասնելու համար»։

«Ապագան հնարավոր է շտկել, եթե ազատվենք հանցագործներից»

Նախկին նախարարը չի թաքցնում իր կարծիքը՝ գործող վարչակազմի մասով․

«Իմ կարծիքով՝ այդ մարդիկ հանցագործ են։ Ու մեզ պետք է նրանցից շուտափույթ կերպով ազատվել։ Վստահ եմ՝ իրավիճակը հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակում՝ եթե ազատվենք այս մարդկանցից և սկսենք հենվել մեր ռազմավարական դաշնակիցների վրա»։

Ի վերջո, նա կրկին շեշտում է՝ Հայաստանի ապագան կախված է ոչ թե արտաքին ճնշումներից, այլ՝ մեր ինքնիշխան որոշումներից։

«Ռուսաստանը ժամանակին առաջարկել է՝ թող ճանապարհն անցնի մեր վերահսկողության տակ, ռուսական սահմանապահներ լինեն, շահույթը մնա մեզ։ Բայց հիմա դա էլ է մերժվում։ Որովհետև մի նպատակ կա՝ խաբել ժողովրդին, թաքցնել կապիտուլյացիան ու վաճառել պետությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular