ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ կհանգեցնի Հայաստանում իշխանությունների և եկեղեցու միջև պառակտումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի կողմից ներկայացված Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական շարժումը կհանգեցնի Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ամրապնդմանը և ամբողջ աշխարհում, այդ թվում Ղրիմում, հայկական սփյուռքի միավորմանը։ Նման կարծիք է «Սպուտնիկը Ղրիմում» ռադիոկայանի եթերում հայտնել ՀԱԵ ներկայացուցիչ, Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Ներսես Խանանյանը, գրում է crimea.ria.ru–ն։

Խանանյանի խոսքով հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի հասցեին վիրավորանքներից հետո Հայաստանում իշխանությունների և եկեղեցու միջև աճող պառակտումը դժվար թե կարելի է հակամարտություն անվանել։

«Ավելի շուտ, սա հակաեկեղեցական շարժում է, որը անհանգստացնում է ոչ միայն հայերին Հայաստանում, այլ նաև սփյուռքում։ Եվ, իհարկե, Ղրիմի հայ համայնքը անտարբեր չէ այս իրադարձություններից», - ասել է հաղորդման հյուրը։

Հայաստանում նման հակաեկեղեցական տրամադրությունները դրսևորվում են հենց հանրապետության ղեկավարության կողմից, նշել է Խանանյանը։ Ղրիմի հայերը միակարծիք են, որ Հայաստանի իշխանությունների կողմից նման վարքագիծը անընդունելի է, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն ժողովրդի հոգևոր կենտրոնն է, ընդգծել է նա։ «Այն պայմաններում, երբ հայկական պետականությունը դժվարին վիճակում էր, Հայ եկեղեցին իր վրա վերցրեց ինչպես պետական, այնպես էլ ազգային կյանքի կառավարումը։ Եվ այսօր Հայ եկեղեցին միավորում է հայերին ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում», - ասել է քահանան։

Այս առումով, ՀԱԵ-ի դեմ ուղղված ցանկացած հարձակում և անհիմն քննադատություն հարձակում է ոչ միայն եկեղեցու ինստիտուտի, այլ նաև հայ ժողովրդի ինքնության վրա, ասել է քահանան։

«Եվ մենք աղոթում ենք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, գիտակցելով իր թույլ տված սխալը, ներողություն խնդրի Հայ եկեղեցու հիերարխիայից և գործնականում ապացուցի, որ հասկանում է նրա բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում», - ասել է Խանանյանը։ Խանանյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը կլուծվի եկեղեցու և կառավարության միջև հաշտեցման միջոցով, բայց տեղի ունեցածը անարդյունք չի մնա։ «Եկեղեցին այս պատմությունից դուրս կգա ավելի ուժեղ այնպես, ինչպես միշտ է պատահում հալածանքների գործընթացում։ Եվ եկեղեցու շուրջ միավորվող համայնքները կդառնան ավելի միասնական», - եզրափակել է քահանան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular