ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ դիմորդ է այս տարի ընդունվել բուհ․ թափուր է մնացել 1,174 տեղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Հուլիսի 30-ին, ընդունելության կարգի համաձայն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթի արդյունքները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նա նշել է, որ հունվարի 15-ից մինչև հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Գնահատման և թեստավորման կենտրոնը կազմակերպել է միասնական քննություններ, որին մասնակցել են 41,500-ից ավելի դիմորդներ: Բուհերում այս տարի հատկացված էր պետական և ոչ պետական 2,142 անվճար և 9,984 վճարովի տեղ։ 

«Երկրորդ և երրորդ փուլերում հայտագրվել են 16,011 դիմորդներ։ Ընդ որում, ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ 15,953, հունիսի 26-ը հուլիսի 1-ը՝ 58: Երկրորդ փուլը, որը մենք նախկինում անվանում էինք հիմնական փուլ, այդտեղ հայտագրում են և՛ մասնագիտությունը, և՛ բուհը և եթե դիմորդը հունվար-փետրվար ամիսների քննություններից բավարար միավորներ է ունենում և գտնում է, որ անհրաժեշտություն չկա նոր միասնական քննություն հանձնելու՝ կարող է  նոր քննության չհայտագրվի, բայց պարտադիր է բուհը և մասնագիտությունը նշելը», - ասել է ԳԹԿ փոխտնօրենը, հավելելով, որ, այնուամենայնիվ 125 հոգի չի նշել պահանջվածը, սակայն նրանց, վերապահումով թույլատրվել է մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։ 

Երկու դրական գնահատականներով չեն ընդունվել 1,999 հոգի, այսինքն՝ նրանք այն դիմորդներ են, որոնք կարող են մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթներին։ Հիմնական փուլի արդյունքներով բուհ են ընդունվել 7,719 դիմորդ, խոսքը հիմնական փուլի մասին է, իսկ ներբուհական քննություններով՝ 2,069-ը, այսինքն, ընդհանուր՝ 9,788 հոգի:

«Երբ հիմնական փուլի մրցույթի արդյունքները արդեն հայտնի էին, ունեինք թափուր 2,355 տեղեր, անվճար՝ 264 և վճարովի՝ 2,091: Մրցույթի լրացուցիչ փուլում հայտագրվել է 1,478 դիմորդ, այսինքն՝ մոտ 500 դիմորդ չեն հայտագրվել» , - ընդգծում է Նասիբյանը, հավելելով, որ նրանք, ըստ ամենայնի այն դիմորդներն են, որոնք իրենց գնահատականները պահում են հեռակա ուսման մրցույթի մասնակցելու համար, կամ այն դիմորդները՝ որոնք զորակոչվել են բանակ։ 

Երկու փուլերի մրցույթների արդյունքում դուրս են մնացել ընդհանուր առմամբ 296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել։ Լրացուցիչ փուլի, այսինքն՝ երկրորդ մրցույթը կազմակերպելուց հետո թափուր են մնացել ընդհանուր առմամբ 1,174 տեղ, անվճար՝ 219 և վճարովի 955 տեղ։

Ըստ վիճակագրության հայաստանյան բուհերի՝ դիմորդների թվով թոփ 3 տեղերում են հետևյալ համալսարանները.

  1. Երևանի պետական համալսարան
  2. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  3. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular