ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինին վստահում է հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 79%-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակը 79% է, հարցված քաղաքացիների 81%-ը կարծում է, որ նա լավ է աշխատում: Այս մասին են «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցախույզի արդյունքները։
 
Հարցումն անցկացվել է 1,5 հազար ռուսաստանցիների շրջանում հուլիսի 25-27-ը:
«Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահություն է հայտնել ռուսաստանցիների 79%-ը (շաբաթվա ընթացքում անփոփոխ): Բացի այդ, բնակչության մեծամասնությունը (81%-ը՝ անփոփոխ) վստահ է, որ նա լավ աշխատանք է կատարում որպես պետության ղեկավար», – ասվում է հաղորդագրության մեջ:
 
Հարցման մասնակիցների 53%-ը դրական է գնահատել կառավարության աշխատանքը (անփոփոխ): Հարցվածների 57%-ը (1 տոկոսային կետով ավելի) հայտարարել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը լավ է աշխատում: «Եդինայա Ռոսիա» կուսակցությանն աջակցում է 42%–ը (3 տոկոսային կետով ավելի), Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությանը՝ 8%–ը (անփոփոխ), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը՝ 10%–ը (1 տոկոսային կետով պակաս), «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցությանը՝ 4%–ը (անփոփոխ), «Նոր մարդիկ» կուսակցությանը՝ 4% (2 տոկոսային կետով ավելի):
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular