ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան առաջարկի մութ կողմերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքում ճանապարհների արտապատվիրակման ամերիկյան առաջարկի շուրջ զարգացումները տարօրինակ ելևեջներ են ստանում։ Մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, թե հայկական կողմը չի ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը՝ նկատել են ինքնիշխանության զիջման վտանգ։ «Ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ։ Թեման այդ ուղղությամբ չի շարունակվում։ Եթե ասել ենք չէ, ուրեմն չէ»,- ասել է Եղոյանը։

Հիշեցնենք, օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն էր հայտարարել, թե Միացյալ Նահանգները ցանկանում է 100 տարով վարձակալել ճանապարհը, մասնավոր ընկերության միջոցով կառավարել։ Ինչը լուրջ մտահոգություններ առաջացրեց հայ հասարակության ու փորձագիտական շրջանակների մոտ։

Արման Եղոյանի հայտարարությունն էլ իրավիճակը ցրելու փոխարեն, ավելի լուրջ մտահոգություններ առաջացրեց, ուստի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շտապեց հայտարարել, թե Հայաստանը ոչ թե չի ընդունել ամերիկյան առաջարկը, այլ երբևիցե չի քննարկելու որևէ առաջարկ, որն օրենսդրությամբ նախատեսված չէ։

Մինչ հայկական կողմը նման պնդումներ է անում, Թուրքիայի դեսպանը Բաքվում, հայտարարում է, թե «թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, և այդ միջանցքը Զանգեզուրի միջանցքն է, իսկ Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, իրավացիորեն է հայտարարում միջանցքի բացման անհրաժեշտության մասին»։

Ի վերջո, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է։ Ի դեպ, ավտոճանապարհների սպասարկումը, կառավարումը Հայաստանում այսօր ու միշտ էլ արտապատվիրակվում է մասնավոր ընկերությունների։ Այլ բան է, թե ով ինչ որակով է իրականացնում այդ կառավարումը»,- գրել էր Բաղդասարյանը։

Այդուհանդերձ, հաշվի առնելով թե՛ փաշինյանական իշխանության որակը և թե՛ բազմիցս արած հայտարարությունները, որոնք հերքվել են  փաստերով, հանրության մոտ մտահոգությունները շարունակում են մնալ, և մարդիկ էլ հերթական անգամ իրենց հարց են տալիս՝ ի՞նչ նոր դավադրություն է փորձում նյութել Հայաստանի գործող իշխանությունը։

Մարիամ Միրզոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular