ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն արագացնում է իր բանակը թուրքականի հետ միասնական ռազմական համակարգում ինտեգրելու գործընթացը և ընդունում է ՆԱՏՕ-ի չափանիշները: Այդ բարեփոխումները ցուցիչ են, քանի որ դրանց օրինակը հետագայում կվերափոխի Թուրքական պետությունների կազմակերպության բոլոր անդամների զինված ուժերը, գրում է politnavigator.news–ը:

Այդ ուղղությամբ նման ցուցադրական քայլ էր հուլիսի 22-ին Ստամբուլում կայացած IDEF-2025 ռազմական տեխնիկայի ցուցահանդեսում ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին համաձայնագրի ստորագրումը, որը ստորագրել են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Յաշար Գյուլերը և Զաքիր Հասանովը: Փաստաթղթի համաձայն կողմերը մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը և գործողությունների համակարգումը, համատեղ մարզել հրամանատարական կազմը և որոշել դոկտրինը: Փաստորեն, համաձայնագիրը Բաքվի և Անկարայի ռազմական դաշինքի մասին 2021 թվականի Շուշայի հռչակագրի տրամաբանական իրականացումն է, որին այս տարի միացել է նաև Տաշքենդը:

Այդ առումով, Բաքվի մոտակայքում ամենամեծ թուրքական ռազմական բազան ստեղծելու նախագիծն է դառնում  շոշափելի և իրական: Հնարավոր է այս նոր համաձայնագիրը ստորագրվել է հենց այդ նպատակով որպես դաշինքի գործնական մարմնացում, և հիմա խորհրդականների և մասնավոր ռազմական ընկերությունների փոխարեն հանրապետությունում կարող են հայտնվել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի իրական ռազմական ստորաբաժանումները։

Հետաքրքիր է այն, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հաջորդ օրը իշխող կուսակցությանը սատարող հայտնի թուրքական «Ենի Շաֆակ» հրատարակությունում հրապարակվել է հոդված, որտեղ քննարկվել է Ադրբեջանում թուրքական զորքերի ներկայության անհրաժեշտությունը։

Հրապարակումը նվիրված էր ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում լրագրողներից մեկի կողմից Թուրքիայի նախագահին տրված նշանակալի հարցին. «Ե՞րբ է թուրքական բանակը մտնելու Ադրբեջան։ Որովհետև, երբ թուրքական բանակ չկա, ռուսական ներխուժման վտանգը մնում է»։

Նման սադրիչ նյութը պատահականորեն չի հրապարակվել և Անկարայի կողմից յուրատեսակ հայտարարություն է այդ հանրապետության տարածքը իր համար ապահովելու և Հարավային Կովկասում ռազմական միջոցներով Մոսկվային դիմակայելու իր վճռականության մասին։

Գործնականում Թուրքիան անցնում է վերջնական հարձակման Ադրբեջանի ռազմաքաղաքական կլանման և տեղական զինված ուժերի կառավարման մեխանիզմներ կառուցելու հարցում, որոնք արդեն իսկ դառնում են թուրքական զինված ուժերի անբաժանելի մասը։ Նման զորակազմի ներդրման մասին խոսակցություններն արդեն իսկ սպառնալիք են Կրեմլի համար և ցանկություն ներկայացնելու թուրքական էքսպանսիան Կովկասում, Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում որպես տեղական էլիտաներին առասպելական ռուսական ներխուժումից «պաշտպանելու» նպատակ։

Միանգամայն հնարավոր է, որ Իլհամ Ալիևի կողմից վերջին ամիսներին բարձրացված այս ամբողջ աղմուկը հետապնդել է հենց այդ նպատակը, այն է ստեղծել հակամարտության և Ռուսաստանի կողմից ինչ-որ «սպառնալիքի» տպավորություն թուրքական զորքերի ներկայությունը Ադրբեջանում արդարացնելու համար։

Չնայած անհնար է պատկերացնել Բաքվին և նրա բանակին, որը ակտիվորեն կառուցում է իր աշխատանքը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, որպես «ագրեսիայի զոհեր»։ Այսպիսով, վերջերս Ադրբեջանի զինված ուժերը հրաժարվել են ռուսական PZ-90 կոորդինատային համակարգից։ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել անցնելու միջազգային WGS-84 համակարգին, որը ներդրվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից։ Իրականում, ադրբեջանական բանակը վերազինվում և հագեցվում է հատուկ հարձակողական և ագրեսիվ գործողությունների համար, ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև Հյուսիսային Կովկասի վրա աչք ունենալով, ինչպես նաև Կասպից ծովում ռուսական և իրանական լոգիստիկ ուղիները կտրելու համար։ Պետք է հաշվի առնել յն, որ Ադրբեջանը նաև դառնում է Իրա հնարավոր ցամաքային ներխուժման հենակետ։

12-օրյա պատերազմի իրադարձությունները, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքերը և ռազմական ինքնաթիռները թռչում էին Ադրբեջանի օդային տարածքով, արդեն իսկ ցույց են տվել, որ դա կարող է իրականություն դառնալ։

Վերջին դրվագը եղել է հուլիսի 24-ին Իսրայելից Բաքու ռազմական տեխնիկայով լի երկու ինքնաթիռների մատակարարումը։ Իրանի ԻՀՊԿ-ն արդեն զգուշացրել է Իլհամ Ալիևին հնարավոր հետևանքների մասին. «Կովկասում մեծ բոց կբռնկվի, և նրանց պատկերացրած հաղթանակի աստղը կիջնի Կովկասյան լեռներ և կմարի։ Մեր հարվածի թիրախներն արդեն որոշված են...»։ Ռուսաստանի և Իրանի ռազմածովային նավատորմերի վերջին զորավարժությունները նույնպես նպատակ ունեն սթափեցնել Անկարայի և Բաքվի տաք գլուխներին, ովքեր փորձում են նոր տարածաշրջանային պատերազմ հրահրել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular