ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը նախատեսում է տիեզերագնացներ իջեցնել Լուսնի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ տրանսպորտի նախարար եւ NASA-ի ժամանակավոր տնօրեն Շոն Դաֆին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է տիեզերագնացների վայրէջք իրականացնել Լուսնի վրա Դոնալդ Թրամփի նախագահության ավարտից առաջ՝ մոտ երեք ու կես տարվա ընթացքում:

«Հաջորդ տարի մենք վերադառնալու ենք Լուսին, բայց վայրէջք չեն կատարելու։ Մենք պարզապես պտտվելու ենք Լուսնի շուրջը, իսկ մոտ մեկ տարի անց արդեն վայրէջք ենք կատարելու Լուսնի վրա՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում», – ասել է Դաֆին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Այնուհետեւ մենք ստեղծելու ենք բազային ճամբար։ Մենք մնալու ենք Լուսնի վրա։ Այն, ինչ կսովորենք Լուսնի վրա, մեզ կօգնի հասնել Մարս», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականի գարնանը NASA-ն հայտարարեց «Արտեմիս» լուսնային ծրագրի մասին, որը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլը (Artemis I) նախատեսում էր «Օրիոն» տիեզերանավի անօդաչու թռիչք Լուսնի շուրջ եւ վերադարձ Երկիր։ Թռիչքը տեղի ունեցավ 2022 թվականի նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 11-ը։ Երկրորդ փուլը (Artemis II) նախատեսում է անձնակազմով թռիչք Լուսնի շուրջ։ Երրորդ փուլում (Artemis III) NASA-ն նախատեսում է տիեզերագնացների վայրէջք Լուսնի վրա եւ նրանց ուղարկումը այնտեղից դեպի Մարս։

Սկզբնապես Artemis II եւ Artemis III առաքելությունները նախատեսված էին 2022 եւ 2024 թվականներին, սակայն այդ ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։ Անցյալ տարվա դեկտեմբերին NASA-ն դրանք տեղափոխեց 2026 թվականի ապրիլ եւ 2027 թվականի կեսեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular