Մեսսին՝ սկանդալի կենտրոնում. Արգենտինացին հարվածել է մրցակցի դեմքին
ՍՊՈՐՏ«Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսին հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ տալով փափուկ հարված (պատգամավորական «պոչէչինա») մեքսիկական «Ատլասի» ֆուտբոլիստ Սերխիո Էռնանդեսի դեմքին։ Դեպքը տեղի է ունեցել Լիգայի գավաթի առաջին փուլի խաղի ընթացքում, որտեղ վիճաբանության ժամանակ Մեսսին մոտեցել է մրցակցին, կոպիտ զրույց է ունեցել, դիպել է նրա դեմքին, և ապա հարվածել։ Դատավորները որևէ կերպ չեն արձագանքել։
Հանդիպումը կայացել է հուլիսի 31-ի գիշերը և ավարտվել է «Ինտեր Մայամիի» հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Մեսսին խաղի ընթացքում աչքի է ընկել երկու գոլային փոխանցումներով՝ նպաստելով իր թիմի հաղթանակին։
Նշենք, որ օրեր առաջ Մեսսին մեկ խաղով որակազրկվել էր ԱՄՆ-ի ֆուտբոլի գլխավոր լիգայում (MLS)՝ «Աստղերի խաղին» մասնակցելուց հրաժարվելու համար։