ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան սիրախաղում է Ադրբեջանի հետ՝ ռուսական գազից կախվածությունից ազատվելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը մեծացնում է համագործակցությունը Ադրբեջանի հետ ձգտելով նվազեցնել ռուսական բնական գազից կախվածությունը: Այդ մասին հայտնել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի ռիսկերի վերլուծաբան Բենջամին Գոդվինը: Նրա խոսքով ԵՄ-ն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ աղբյուրները մեկ մատակարարի գերիշխանությունից խուսափելու համար: «ԵՄ-ի ռազմավարությունն է հնարավորինս շատ գազ ստանալ հնարավորինս շատ տարբեր աղբյուրներից: Եվ չնայած ԵՄ-ն կախված չէ ադրբեջանական գազից, բայց կցանկանար ավելի շատ գազ ստանալ Ադրբեջանից վերջնական արդյունքում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար», - BBC-ին ասել է Գոդվինը, գրում է ura.news–ը:

Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական գազի բաժինը ԵՄ ներմուծման ընդհանուր ծավալում համեմատաբար փոքր է՝ մոտ 4.3%, որոշ երկրներում դրա կարևորությունը զգալիորեն ավելի բարձր է: Այժմ Ադրբեջանի դերը հատկապես նկատելի է «Հարավային գազային միջանցքին» միացված երկրներում: Այսպիսով, վերլուծաբանի խոսքով, այն կազմում է Բուլղարիայում բնական գազի ներմուծման մինչև 40%-ը, ինչպես նաև Իտալիայում և Հունաստանում 15–ական %-ը: Չնայած Եվրոպայի գազային հաշվեկշռում Ադրբեջանի համեմատաբար համեստ ընդհանուր ներդրմանը, մատակարարումների հետագա ավելացման նկատմամբ հետաքրքրությունը մնում է:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եվրոպական երկրների կողմից ռուսական գազ մատակարարելուց հրաժարվելը բացասաբար է անդրադարձել եվրոպական տնտեսության վրա: Ռուսաստանի Դաշնության ղեկավարի խոսքով եվրոպական երկրների նավթաքիմիական արդյունաբերությունն արդեն փաստացի դադարեցրել է իր գործունեությունը: Պուտինը հավելել է, որ եվրոպական երկրների կողմից կայացված որոշումը հանգեցրել է նաև ապակու արդյունաբերության արտադրության դադարեցմանը, ինչը առաջացրել է անբարենպաստ հետևանքների մի ամբողջ շղթա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular