ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը։ Առաջարկվում է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով՝ մինչև 2000 տոննան ներառյալ լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն չի տրամադրվում, 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց տրամադրվում է 10 դրամի չափով սուբսիդավորում։

Աջակցության տրամադրման 2000 տոննան գերազանցող շեմը որոշվել է այն տրամաբանությամբ, որ հանրապետությունում գործում են բանջարեղենային պահածոներ արտադրող շուրջ 30 տնտեսվարողներ, որոնք մինչև 2000 տոննայի չափով լոլիկի մթերումներ են իրականացնում ոչ թե տոմատի մածուկ, այլ տոմատի հյութ կամ լոլիկ պարունակող այլ պահածոներ արտադրելու նպատակով։ Նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում տեղական արտադրության տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակության մակարդակը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի շուրջ 7 հազար տոննա լոլիկ և կլուծվի ընթացիկ տարվա լոլիկի մթերումների կազմակերպման գործընթացում առկա խնդիրը։

Ըստ էկոնոմիկայի նախարարի հետ ոլորտի տնտեսվարողների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքների, ինչպես նաև նրանց կողմից ներկայացված՝ տոմատի արտադրության նպատակով մթերման կանխատեսվող ծավալների և աջակցության տրամադրման դեպքում ակնկալվող մթերումների լրացուցիչ ծավալների մասին տեղեկատվության, աջակցության տրամադրման դեպքում տոմատի արտադրության նպատակով կմթերվի շուրջ 19 հազար տոննա լոլիկ, իսկ ցուցաբերվող աջակցության չափը կկազմի շուրջ 150 մլն դրամ, որից շուրջ 120 մլն դրամը բա ժին կհասնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ին, իսկ 30 մլն դրամը՝ «ՄԱՊ» ՓԲԸ-ին։

Աջակցության տրամադրման դեպքում տոմատի մածուկի արտադրության նպատակով «ՄԱՊ» ՓԲԸ-ն պլանավորած 3 հազար տոննայի փոխարեն կմթերի մոտ 5 հազար, իսկ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ 9 հազար տոննայի փոխարեն՝ մոտ 14 հազար տոննա։

Միջոցառման իրականացման արդյունքում պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ առաջացող ֆինանսական պարտավորությունները նախատեսվում է իրականացնել էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների հաշվին՝ կատարելով համապատասխան վերաբաշխումներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular