ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել են Կալիֆոռնիայի ափ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՌԴ Կամչատկայի երկրամասի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափ, հայտնում է CNN-ը:

Կալիֆոռնիայում ջրի մակարդակի բարձրացումը նկատվել է Հյուսիսային Կալիֆոռնիայի Կրեսենտ Սիթիում՝ Օրեգոնի սահմանի մոտ։

Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության տվյալների համաձայն՝ դիտվել է 0,3 մետրից ավելի բարձրությամբ ալիք, և շուտով սպասվում են ավելի շատ ալիքներ։

Քաղաքը գտնվում է Հյուսիսային Կալիֆոռնիայի ափամերձհատվածում, որտեղ հայտարարվել է ցունամիի վտանգի ամենաբարձր մակարդակը։ Այս տարածքը գտնվում է ցունամիի բարձրացված ռիսկի ներքո: ԱՄՆ-ի արևմտյան ափի մնացած մասը գտնվում է ցունամիի վտանգի նախազգուշացման տակ։

Հիշեցնենք, որ Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր:  Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։

Կուրիլյան բոլոր կղզիների համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 150 կմ հարավ-արևելք և Հյուսիս-Կուրիլսկից 360,9 կմ հյուսիս-արևելք: Ճեղքվածքը տարածվել է առնվազն 200 կմ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ խորջրյա խրամատի առանցքի երկայնքով։

Նշվում է, որ ուժեղ հետցնցումները կշարունակվեն առնվազն մեկ ամիս:  Կամչատկայի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածներ կան, բայց բոլորը գտնվում են բավարար վիճակում և առանց ծանր վնասվածքների։ Փլուզվել են մի քանի հաստատություններ։ Կամչատկայի երկրամասի կառավարությունը կրճատել է պետական ​​մարմինների աշխատանքային օրը մինչև ժամը 13:00։

Ցունամիի վտանգ է հայտարարվել նաև Ճապոնիայում։ Երկրի կառավարությունը կոչ է արել որոշ շրջանների բնակիչներին տարհանվել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular