ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում թրшֆիքինգի դեպքերն ավելացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում հուլիսի 30-ին ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից մեկնարկում է «Կապույտ սիրտ» խորագրով իրազեկման արշավը, որին Հայաստանը միացել է 2020 թվականին՝ ամեն տարի իրականացնելով տարբեր միջոցառումներ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության՝ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանը նշեց, որ նախարարությունը գործընկերների հետ սկսում է 5-ամսյա իրազեկման արշավ։ 

«Արշավի իրականացման նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը։ Միջոցառումներն անցկացվելու են մինչև դեկտեմբերի 2-ը, որը Ստրկության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ օրն էլ ամփոփվելու են աշխատանքները։ Իրազեկման աշխատանքներն իրականացվելու են մեծ ծավալով հատկապես մարզերում, մասնավորապես՝ խոցելի խմբերի շրջանում»,-ասաց Անի Թաթոյանը։ 

Ներկայացնելով սպասվող իրազեկման աշխատանքները՝ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանն ընդգծեց, որ իրազեկում իրականացվելու է ոչ միայն խոցելի խմբերի շրջանում: Այդ առումով թիրախավորվելու է նաև երիտասարդությունը։

«Նրանք նոր են մտնում կյանքի աշխատանքային փուլ և պետք է իրազեկված լինեն ու կարողանան աշխատել։ Իրազեկման աշխատանքները կատարվելու են ոչ միայն մարզային այցերի շրջանակում, անմիջական շփումներով, այլև շեշտադրվելու է համացանցը։  Այսօր թրաֆիքինգի դրսևորումները տեղափոխվել են նաև ինտերնետ հարթակ։ Իրազեկումն ու կանխարգելումը նույնպես պետք է տեղափոխել համացանց։ Մեր նպատակն է մարդկանց հասցնել այն, որ յուրաքանչյուրը ճիշտ գնահատի իրավիճակը և խնդրի դեպքում դիմի համապատասխան մարմիններին»,-ասաց Արզուման Հարությունյանը։ 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ վիճակագրությունը, որը ցույց է տալիս դեպքերի աճ։ Հանրապետությունում 2023 թվականին նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որից 4-ը՝ սեռական շահագործման, մնացածն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ է եղել։ 2024 թվականին 38 քրեական վարույթ է եղել, որից 20-ը՝ սեռական, մնացածն՝ աշխատանքային շահագործմանն է վերաբերել։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն 22 քրեական վարույթ կա։ 

«Բացահայտման աճը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով. նախ,  կուզենայի նշել իրավապահ մարմինների աշխատանքը՝ բացահայտման տեսանկյունից։ Մյուսն այն է, որ, բնականաբար, իրազեկման աշխատանքներն իրենց արդյունքները տալիս են։ Մարդիկ ավելի տեղեկացված են դառնում ու ճիշտ են արձագանքում իրավիճակին»,-ասաց Տիգրան Կիրակոսյանը։ 

Թրաֆիքինգի թեման շարունակելով՝ Արզուման Հարությունյանը նկատեց, որ եթե տարիներ առաջ Հայաստանը համարվում էր թրաֆիքինգի ելքի երկիր, ապա այսօր այն դարձել է նպատակակետ։ Այսինքն՝ Հայաստանում նկատվում են այլ ազգի ներկայացուցիչներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքեր։ Նա կարևորեց աշխատանքի նպատակով Հայաստան եկած քաղաքացիների շրջանում ևս իրազեկման աշխատանքներ իրականացնելը։  Ի հավելումն նրա ասվածի՝ Տիգրան Կիրակոսյանը նշեց, որ օտարերկրացիներին,՝ Հնդկաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու մասով կան քրեական վարույթներ, դրանց թվում չկան դատական հեռանկար ունեցողներ։ Այսինքն, կամ կարճվել են կամ նախաքննության փուլում են գտնվում։  

Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման հանձնաժողովը միակ իրավասու մարմինն է, որը անձին ճանաչում է հատուկ կատեգորիայի զոհ՝ պաշտպանություն և աջակցություն տրամադրելու նպատակով։ Դա կարող է լինել առաջնային բժշկական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, սոցիալական աշխատողի խորհրդատվություն և այլն։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular