ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում տղամարդը հրկիզել էր նախկին կնոջն ու նրա ամուսնուն. հրեշավոր արարքի դրդապատճառը հայտնի է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

2014թ. հունվարի 20-ին՝ վաղ առավոտյան, Արմավիրի մարզիում նախկին ամուսինը բենզին էր լցրել ու հրկիզել նախկին կնոջն ու նրա ամուսնուն, հրդեհել նրանց վագոն-տնակը: Ստացած վնասվածքների ու այրվածքների հետևանքով կինը հիվանդանոցում մահացել էր:

ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտված դատավարությունը որոշ չափով, կարելի է ասել, լույս է սփռել այս հրեշավոր արարքի դրդապատճառների ու նախկին ամուսինների թշնամական հարաբերությունների վրա:

Լևոն Համբարձումյանն ու կինն ամուսնացել էին 1978 թվականին, ունեցել 2 երեխա, իսկ 1991-ին` ամուսնալուծվել ու այլևս որևէ հարաբերություն չեն ունեցել միմյանց հետ: Հայրը երբևէ չի հանդիպել նաև իր երեխաների հետ: Այդ ընթացքում կինն ամուսնացել է մեկ այլ տղամարդու հետ: Նախկին ամուսինը ևս նոր ընտանիք է կազմել ու կնոջ հետ բնակվել Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող իրենց բնակարանում: Բնակարանը, որ ժամանակին պատկանել է Համբարձումյանի ծնողներին, սեփականաշնորհված չի եղել և հանդիսացել է համայնքի սեփականությունը:

2005 թվականին, սակայն, բնակարանը Շենգավիթ համայնքի կողմից նվիրաբերվել է Համբարձումյանի նախկին կնոջը, նրան տրվել է սեփականության իրավունքի վկայական։ Իր հերթին նախկին ամուսինը դիմել է դատարան և վերականգնել բնակարանի 1/2 մասով իր սեփականության իրավունքը։ Այս անգամ արդեն դատարան է դիմել նախկին կինը ու բնակարանն ամբողջությամբ, դատարանի վճռով, ճանաչվել է նրա սեփականությունը։

Դրանից հետո կինը նոր հայց է ներկայացրել դատարան` Լ. Համբարձումյանին բնակարանից վտարելու պահանջով, որը սակայն կարճվել է և Լ. Համբարձումյանը շարունակել է բնակվել նշված հասցեում։ Իսկ 2008 թվականին կինը նոր խորամանկության է դիմել. նա բնակարանը, առք ու վաճառքի պայմանագրի հիման վրա, իբր, վաճառել է իր ներկայիս ամուսնուն:

Վերջինս արդեն ինքն է դիմել դատարան` Լ.Համբարձումյանին այնտեղից վտարելու պահանջով: Ի վերջո, դատական անվերջանալի քաշքշուկներից, պետական ու դատական ատյանների իրարամերժ բազմաթիվ որոշումներից հետո Լ. Համբարձումյանը դատարանի վերջնական վճռով վտարվել է իր հայրական տնից: Այս ամենի արդյունքում նախկին ամուսինների միջև թշնամանք է ձևավորվել: Լևոն Համբարձումյանը բազմիցս սպառնացել է վրեժ լուծել, անգամ սպանել նախկին կնոջն ու նրա ամուսնուն: Նրանք էլ, վախենալով, որ Համբարձումյանն ի կատար կածի իր սպառնալիքները, թույլ են տվել նրան բնակվել վեճի առարկա բնակարանում, իսկ իրենք բնակվել են Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում գտնվող վագոն-տնակում։

2014թ. հունվարի 19-ին Լևոն Համբարձումյանը գնել է 3 լիտր բենզին, լցրել 6 առանձին շշերի մեջ և հաջորդ օրը գիշերը գնացել նախկին կնոջ ու նրա ամուսնու վագոն-տնակի մոտ և հրկիզել: Բռնկված կրակից նախկին կինն արթնացել ու բացել է դուռը, բայց նախկին ամուսինը դռան մոտ բենզին է լցրել նրա վրա ու այրել: Իսկ երբ ամուսինն օգնության է հասել կնոջը, Համբարձումյանը բենզին է լցրել նաև նրա վրա ու այրել նաև նրան:

Վագոն-տնակում է գտնվել նրանց դուսրտը, ով օգնություն է ցույց տվել հրդեհից տուժած մորն ու նրա ամուսնուն և զանգահարել շտապ օգնություն: Սակայն ստացած ծանր մարմնական վնասվածքներից 2 օր անց կինը հիվանդանոցում մահացել է: Իսկ նախկին կնոջն այրած տղամարդն արդեն դատարանի դահլիճում հայտարարել է, թե վրեժխնդիր է եղել, որովհետև նախկին կինն «իր հրեշությամբ իրեն հրեշ է դարձրել», զրկել արժանապատվությունից, իրավունքներից, բնակարանից, երեխաներից, թոռներից:

Իսկ առաջադրված մեղադրանքներում Լևոն Համբարձումյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն` հայտնելով, որ դեպքի վայրից հեռանալով՝ ինքը զանգահարել է ոստիկանություն, հայտնել կատարածի մասին, ասել է իր գտնվելու վայրը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լ. Համբարձումյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/550370/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular