ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է սկսել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շիխլինսկու նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից հետախուզվում է քրեական հոդվածով։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայությունը։
Ադրբեջանցու հետախուզման և քրեական հոդվածի վերաբերյալ մանրամասները զետեղված են գերատեսչության տվյալների բազայում։
Հիշեցնենք, որ Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքը հայտնվել էր միջազգային սկանդալի կենտրոնում։ Ձերբակալություններ էին եղել սկանդալային «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնում, որը կապված է նույն Շահին Շիխլինսկու հետ։