ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Այգու տրիմմեր

ՖՈՏՈ

Այսօր մարդիկ հաճախ են հանգստյան օրերին արթնանում տրիմմերի ձայնից, որը խոտհնձիչի տեսակ է: Պատուհանից դուրս լսվող այդ համաչափ աղմուկը սովորական է դարձել ամառային առավոտյան ժամերին: Բայց արդյո՞ք այդ հրաշալի սարքը վաղուց է հորինվել: 

Պարզվում է որ ոչ, 1971 թվականին է այն հորինվել Ջորջ Բոլասի կողմից։ Ջորջ Բոլասը ամերիկացի ձեռնարկատեր և շոումեն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի և Կորեական պատերազմի մասնակից այդ նախկին զինվորականը  ամուսնացել էր տանգոյի պարուհու հետ: Նա հիանալի ձեռնարկատեր էր, նրա ղեկավարության ներքո կային մի քանի սրճարաններ, խաղասրահներ և հարյուրից ավելի պրոֆեսիոնալ պարային խմբեր: Նրա ամբողջ կայսրությունը կոչվում էր Dance Citi USA Studio:

Բոլասը եռանդուն այգեպան չէր, իսկ նրա տան հետևի ամբողջ տարածքը խոտածածկ էր, որը պետք է խնամվեր: Եվ հիմնական խնդիրը ծառերն էին, քանի որ դրանց տակ գտնվող խոտը դժվար էր կտրել այգու մկրատով: Դրանց մեջ կարող էին թաքնվել վտանգավոր օձեր։ Տրիմմերի ստեղծման գաղափարը նրա մոտ ծագել է ավտոլվացման կետ այցելելու ժամանակ։ Բոլլասին հետաքրքրել են խոզանակի առաձգական նեյլոնե թելերը, որոնք մաքրում էին իր մեքենայի կեղտը։ Ավտոլվացումից հետո Ջորջը տուն է վերադարձել և մի քանի նեյլոնե թել է անցկացրել թիթեղյա տարայի մեջ, ապա այդ տարան հարմարացրել էլեկտրական շաղափիչի վրա և փորձարկել ստեղծվածը այգում։ Գործողության սկզբունքը պարզ է, արագ պտտվող նեյլոնե թելը կտրում է խոտը:Արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները։ Այդ պահից էլ սկսվել է ժամանակակից այգու տրիմմերների պատմությունը։


Weed Eater Inc. ապրանքանիշը (անգլերենից բառացիորեն թարգմանաբար նշանակում է «մոլախոտեր ուտող»), որը գյուտարարի կողմից գրանցվել է 1971 թվականին, սկզբում շատ լավ շահույթ է բերել։ Շուկան պատրաստ էր նման տեսակի գյուտի համար, և մարդիկ ուրախ էին իրենց գումարը տալ այն գնելու համար։ Սակայն, չնայած գրանցված արտոնագրին, ժամանակի ընթացքում շուկայում ավելի ու ավելի շատ նմանատիպ «գյուտեր» են հայտնվել, մրցակցությունը մեծացել է։ Եվ Ջորջը ընդունել է Emerson Electric-ի առաջարկը գնելու նրա բիզնեսը։ Այժմ «մոլախոտերի ուտող» Weed Eater-ը պատկանում է հայտնի Husqvarna Group-ին և շարունակում է ուրախացնել սպառողներին իր նոր փոփոխություններով։

Ժամանակակից տրիմմերները բաղկացած են ձողից, որի մի ծայրում կա էլեկտրական կամ բենզինային շարժիչ, մյուսում աշխատանքային գլխիկն է: Բացի շարժիչից (էլեկտրական կամ բենզինային), տրիմմերները տարբերվում են աշխատանքային գլխիկի տեսակով, որի վրա կարող է լինել ձկնորսական նեյլոնե լար կամ շեղբային սկավառակ: Ձկնորսական լարը կարող է լինել կարճ կամ երկար, այն «թաքնվում» է աշխատանքային գլխիկի ներսում, և խոտհունձի աշխատանքի ընթացքում բացվում է: Աշխատանքային գլխիկի վրա կարող են տեղադրվել նաև տարատեսակ շեղբային սկավառակներ՝ ավելի կոշտ խոտը հնձելու համար, կամ պլաստիկե սկսվառակներ մարգագետինային խոտհունձի համար: Նեյլոնե լարը օգտագործման ժամանակ հաճախ մաշվում և կտրվում է, բացի դա քարերի և եզրաքարերի հետ շփման ժամանակ կոտրվում են նաև սկավառակները: Դժվար է պատկերացնել այսօրվա աշխարհը առանց տրիմմերների աշխատանքի ձայնի: Տրիմմերի կտրված խոտը միշտ ավելի լավ տեսք ունի, քան այլ խոտհնձիչներով հնձված խոտը: Տրիմմերները կատարելապես են հաղթահարում իրենց առջև դրված խնդիրը, և պահպանում կարգուկանոն բնակելի շենքերի և մասնավոր տների հարակից տարածքներում:
 
Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular