ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ. Հայաստանի իշխանությունները շարունակում են ազգային հենասյուների ապամոնտաժումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում շարունակում են ապամոնտաժել ազգային հիմնական հենասյուները, որոնցից մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է, rt.com-ին ասել է քաղաքագետ և Ռուսաստանի կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին։ Ըստ նրա, գործադիր իշխանությունը հետևողականորեն թուլացնում է այն հիմնական ինստիտուտները, որոնց վրա ավանդաբար հենվում է հայ հասարակությունը։ «Հայ Առաքելական Եկեղեցին համախմբող դեր է խաղում հասարակության ճնշող մեծամասնության համար։ Դրա հետ մեկտեղ հարվածի տակ են հանրային հիմքերը և բարոյական արժեքները, ինչպես նաև հայերի մեծամասնությանը մոտ կանգնած Ղարաբաղին աջակցելու քաղաքականությունը», - նշել է Սեմենովսկին։

Նրա կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը յոթ տարի իշխանությունից հետո իր վարկանիշի նկատելի անկման ֆոնին իշխանությունը պահպանելու համար «աստիճանաբար քանդում է այդ հենասյուները մեկ առ մեկ»։

Փորձագետը քաղաքական հակառակորդների, այդ թվում Սամվել Կարապետյանի, վերջին ձերբակալությունները և նախորդ վարչակազմերի պաշտոնյաների լյուստրացիան կապում է ընտրություններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու փորձերի հետ։ «Հայ Առաքելական եկեղեցու հետ առճակատումը հատուկ տեղ է զբաղեցնում։ Նրա հոգևորականների վրա ճնշումը կարող է մեծանալ, և իրավիճակը նմանվում է Ուկրաինայում Ռուս Ուղղափառ Եկեղեցու դեմ գործողություններին», - կարծիք է հայտնել Սեմենովսկին չբացառելով հակամարտության հետագա սրումը, այդ թվում եկեղեցական հոգևորականների հնարավոր ձերբակալությունները և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու փորձերը։
Մասնագետի խոսքով Փաշինյանը փորձում է օրինականացնել իր գործողությունները իրեն ներկայացնելով որպես եկեղեցու ծխական, սակայն եկեղեցական կանոնների համաձայն նա նման լիազորություններ չունի։ «Հայ հասարակության տարբեր ինստիտուտների նկատմամբ անօրինականության քաղաքականությունը շարունակվում է։ Ճնշումները կաճեն, և հնարավոր է, որ հակամարտությունը լուծվի ուժով, ինչը կհանգեցնի զանգվածային հանրային վրդովմունքի և բողոքի ցույցերի», - ընդգծել է Սեմենովսկին։ 

Նրա խոսքով սոցիալական դժգոհություններն արդեն իսկ աճել են, իսկ իշխանությունների ընտրական աջակցությունը շարունակում է նվազել։ «Հնարավոր է, որ իշխանություն հնարավոր կլինի մնալ միայն ընդդիմադիր դաշտը ուժով մաքրելով», - եզրափակել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular