ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողների ու ինքնասպան եղել․ պատմության այս օրը (30 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բարեկամության միջազգային օր, Թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օր, Վանատու՝ Անկախության օր, Կուբա՝ Հեղափոխության զոհերի հիշատակի օր, Մարոկկո՝ Թագադրման օր:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1896– ծնվել է հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը հանդիսացող Սեդրակ Շարիմանյանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ։

-Հայաստանի վարչապետ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, վարչապետ է դարձել Խոսրով Հարությունյանը։

2010-Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողների ու ինքնասպան եղել։

2014- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները առանց որևէ որոշում ցույց տալու Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները:

2016-Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել էՊՊԾ գունդը գրավածներին «ուժի գործադրման» անհրաժեշտության մասին և առաջարկել զենքը վայր դնել և առանց դիմադրության իշխանություններին հանձվել:

2018- հայտարարվել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։

2019 –վախճանվել է ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

762– հիմնադրվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:

1502 –Կոլոմբոսը առաջին անգամ հանդիպել է հնդկական մայա ցեղի անդամների հետ:

1792 – երգելով Փարիզ է մտել Մարսելի կամավորական գունդը: Սակրավոր սպա Կլոդ Ժոզեֆ Ռուժե դե Լիլի գրած այդ երգը փարիզեցիները արդյունքում կոչել են   «Մարսելիոզ», որը ներկայումս Ֆրանսիայի ազգային հիմն է:

1793 –Կանադայում սկսվել է Յորք քաղաքի ստեղծումը (ներկայում Տորոնտո):

1818– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեն:

1858 –անգլիացի հետազոտող Ջոն Սպիկը Աֆրիկայում հայտնաբերել է Վիկտորիա լիճը:

1863– ծնվել է ամերիկացի հայտնի գործարար Հենրի Ֆորդը, որը  մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ:

1898-ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելլոգը և նրա եղբայր Ուիլլը հայտնագործել են եգիպտացորենի ձողիկները:

 1900 –Բրիտանիայում արգելվել է մանկական աշխատանքը հանքահորերում:

1937 –ԽՍՀՄ-ում ստեղծվել են  «եռյակ» դատարաններ, որոնք իրավունք են ստացել կայացնել մահվան դատավճիռներ «ժողովրդի թշնամիների» նկատմամբ:

1938– հայտնաբերվել է Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմենը:

1944 –սկսվել է  «Բլյուկոտ» օպերացիան՝ բրիտանական բանակի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

1947– ծնվել է ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որի նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

1980-Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հայտարարել է իր մայրաքաղաքը:

1980– Վանուատուն անկախացել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:

2006 –իսրայել-լիբանանական պատերազմի ընթացքում Լիբանանում եռահարկ բնակելի շենքի պայթեցնելը բերել է 28 մարդու մահվան:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular