ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղբանտարկյալների թիվն աճում է, Հայաստանը՝ նահանջում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական իրավիճակը մտահոգիչ նոր շրջադարձեր է կատարում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ըստ ամենայնի, անցել է բոլոր կարմիր գծերը՝ սանձազերծելով խայտառակ քաղաքական հաշվեհարդար ընդդիմադիրների, հասարակական գործիչների ու ընդհանրապես՝ այլակարծության դեմ։

Քաղբանտարկյալների թիվն աճում է


Մարդու իրավունքների պաշտպանների և փաստաբանների տվյալներով՝ միայն վերջին ամիսների ընթացքում քաղբանտարկյալների թիվը Հայաստանում գերազանցել է 50-ը։ Սա վկայում է, որ իշխանությունը ոչ միայն վախենում է հանրային քննադատությունից, այլ փորձում է համակարգային ճնշման միջոցով լռեցնել՝ բերման ենթարկելով բոլորին, ովքեր հրաժարվում են հպատակվել։

Փաշինյանը չի խորշում անգամ այն անձանց ձերբակալությունից, ովքեր ժողովրդական հսկայական սեր ու աջակցություն են վայելում։ Օրինակ Սամվել Կարապետյանին եկեղեցուն սատարող հայտարարության համար։ Այս աղաղակող ապօրինությունը չի կարող անհետևանք մնալ։

Կամ` Բագրատ և Միքայել Սրբազանների աբսուրդային կալանավորումը։ Փաշինյանի համար ոչ մի արժեք, կարմիր գիծ գոյություն չունի։

Հասարակության լայն շրջանակներում արդարացիորեն ծագում է հարց՝
ինչպիսի՞ ժողովրդավարական արժեքների մասին կարող է խոսել մի իշխանություն, որը քաղաքական հայացքների համար բանտ է նետում ազգային բարերարների, տարեց մարդկանց, քաղհասարակության ներկայացուցիչների ու նույնիսկ ուսանողների։ Այս ամենի ֆոնին տարօրինակ չի լինի, եթե իշխանությունները բանտերը լցնեն նույնիսկ անչափահասներով այլակարծության համար։

ԵՄ-ի ճանապարհը փակվում է բռնաճնշումների պատճառով


Իշխանության այս վարքագիծն անմիջական հակասության մեջ է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ։ Եվրոպական միության հետ համագործակցությունն ու ասոցացման գործընթացը ենթադրում են՝

մարդու իրավունքների պաշտպանություն,

արդար դատաքննության երաշխավորում,

և քաղաքացիական ազատությունների լիարժեք պաշտպանություն։

Սակայն երբ Հայաստանում քաղաքական հայացքների համար ձերբակալությունը դառնում է «նորմալ պրակտիկա» որևէ գործընկեր երկիր չի կարող լուրջ ընդունել նման վարչակարգի։

Այս իշխանության նպատակը մեկն է՝ վախեցնել, կոտրել, ճնշել, հնազանդություն պարտադրել։

Այլևս խոսել Հայաստանում ժողովրդավարությունից՝ աբսուրդ է։

Այս համակարգն ուղղակի պետք է հեռացվի։

Ոչ թե բարեփոխվի, այլ՝ հեռացվի։

Որովհետև իշխանությունն այնքան է նեխել և փտել, որ բարեփոխման տեղ չի մնացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular