ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շտեգենը մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ կոնֆլիկտի մասին լուրերը

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատասխանել է ակումբի հետ ենթադրյալ տարաձայնությունների մասին լուրերին։

«Ակումբի հետ հարաբերությունները լավն են, ինչպես միշտ, դա չի փոխվել։ Ինչպե՞ս է իմ ֆիզիկական վիճակը։ Եթե ես պետք է վիրահատվեմ, ուրեմն ինչ-որ բան այն չէ, այնպես չէ՞»,– Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը տեր Շտեգենին չի համարում նոր մրցաշրջանի անվերապահ առաջին համարը։ Տեղեկություններ կային նաև, որ նա կարող է ձմռանը լքել ակումբը։

Նշենք, որ դարպասապահը պետք է մեջքի վիրահատության ենթարկվի, որի պատճառով նա մոտ երեք ամիս կբացակայի խաղադաշտից։ Ֆուտբոլիստը մեկնել է Բորդո, որտեղ այսօր՝ հուլիսի 29-ին, վիրահատության կենթարկվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular