ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենիքի վաճառքն ամենասարսափելի հանցագործություններից է․ Զախարովան՝ Ամերիկայի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռիա Նովոստի»-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանից Կոմանդոր կղզիները գնելու գաղափարը։

«Սա սկզբունքորեն մեկնաբանելու արժանի չէ, քանի որ մեր երկրում Հայրենիքի վաճառքը համարվում է, թե՛ օրենքով, թե՛ խղճով, ամենասարսափելի հանցագործություններից մեկը», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ, փոխգնդապետ Ջեֆրի Ֆրիցը, որը ծառայում է Էստոնիայում՝ ԱՄՆ բանակի անվտանգության հրամանատարության կազմում, առաջարկել էր դիտարկել Կոմանդոր կղզիները Ռուսաստանից գնելու հնարավորությունը: Ֆրիցը նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել Կոմանդոր կղզիները՝ Արկտիկա տանող չինական սուզանավերի հնարավոր ակտիվությունը վերահսկելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular