ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օտարերկրացիներին այժմ թույլատրվում է մուտք գործել Ղարաբաղ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 23-ից օտարերկրյա պետությունների քաղաքացիները կկարողանան այցելել Շուշա, Լաչին, Աղդամ, Ֆիզուլի, Խոջալու և Խանքենդի քաղաքներ անձնական տրանսպորտային միջոցներով և զբոսաշրջային խմբերի կազմում՝ համապատասխան թույլտվություն ստանալու պայմանով, հայտնել են ադրբեջանական իշխանությունները, գրում է eadaily.com–ը:

Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Պետական զբոսաշրջության գործակալության համատեղ հայտարարության համաձայն «այդ հնարավորությունը վերաբերում է մինչև 90 օր Ադրբեջան ժամանած օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև երկրում ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն ունեցող անձանց»: «Յոլումուզ Քարաբաղա» պորտալի միջոցով օտարերկրյա քաղաքացիները «կարող են տեղեկատվություն ստանալ իրենց ճանապարհորդական վայրերում գործող հյուրանոցների և այլ կացության վայրերի մասին»:

«Բացի այդ, օտարերկրացիները կարող են ազատագրված տարածքներ մեկնել որպես զբոսաշրջային խմբերի մաս: Խմբային տուրերը կկազմակերպվեն զբոսաշրջային ընկերությունների կողմից, որոնք գրանցված են Զբոսաշրջության գրանցամատյանում որպես տուրօպերատորներ: Տեղեկացնում ենք ձեզ, որ վերը նշված տարածքներում գտնվող հյուրանոցներ ամրագրած օտարերկրյա քաղաքացիները կստանան այդ տարածքներ մուտք գործելու թույլտվություն: Տրամադրված թույլտվությունները ուժի մեջ կլինի 5 օր», - ասվում է հայտարարության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular